ՀՀԿ երիտասարդական թեւի անդամ Վահագն Վարագյանը հորդորել է ԲՀԿ որոշ մանր-մունր ներկայացուցիչներին` որսը չխառնել քաղաքականության հետ:
«ԲՀԿ որոշ մանր-մունր ներկայացուցիչներ եւ խոսնակներ` օգտվելով իրենց ղեկավարի բացակայությունից եւ իմանալով, որ նա անտարբեր չէ որսի նկատմամբ, փորձում են քաղաքականության մեջ գործել վարժեցված շների տրամաբանությամբ: Նշեմ, որ քաղաքականությունը որս չէ, իսկ եթե անգամ որս է, ապա որսորդը հաստատ ԲՀԿ-ից չէ»,-ասված է ՀՀԿ երիտթեւի անդամ Վահագն Վարագյանի հայտարարությունում: