Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի ամենահայտնի փողոցները (Մաս 1)

Մարտ 22,2013 18:34

Թեև աշխարհի շատ քաղաքներ ունեն հազարավոր փողոցներ, սակայն դրանց մեջ բնականաբար լինում են այնպիսինները, որոնք իրենց պատմությամբ, արտաքին գեղեցկությամբ կամ այլ առավելություն ունենալու շնորհիվ դառնում են զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկն ու հետևաբար համարվում առավել հայտնի: Այժմ կներկայացնենք այն 10 փողոց, որոնք իրենց հյուրընկալությամբ , ճանաչվածությամբ գերազանցում են հազարավոր այլ փողոցների:
1. Լոմբարդ Սթրիթ: Գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: Այն առանձնանաում է նախ և առաջ իր գեղեցկությամբ: Միակողմանի ճանապարհով, տարատեսակ ծաղիկներով զարդարված փողոցին շատ հաճախ անվանում են նաև «Ամերիկյան բլուրներ»:1 (17)

2. Էբբի Ռոուդ: Փողոցը գտնվում է Լոնդոնի հյուսիսային հատվածում: Այս փողոցը հայտնի է նրանով, որ լեգենդար Beatles խումբը 1969թ.-ին հենց այստեղ ձայնագրեց իր վերջին ձայնասկավառակը և այն անվանեց փոխոցի անունով` «Abbey Road», որը և դարձավ խմբի ամենավաճառվող ձայնասկավառակը:

2 (20)3. Հոլիվուդյան փառքի նրբանցք: Լոս Անջելեսում գտնվող հոլիվուդյան այս նրբանցքը զարդարված է շուրջ 2400 փառքի աստղերով, որոնք շնորհվել են երաժիշտների, դերասանների, ռեժիսորների և առհասարակ արվեստի ոլորտում իրենց կարևոր ներդրումն ունեցող անձանց

3 (19)4. Լա-Րամբրա զբոսայգի: Խիտ ծառերով շրջապատաված այս փողոցը համարվում է Բարսելոնայի ամենակենսունակ և հետաքրքիր փողոցներից մեկը:

4 (19)5. Օրչարդ-ռոուդ: Համարվում է Սինգապուրի առևտրային գլխավոր կենտրոններից մեկը:

5 (14)

 

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031