ՀԱԿ կուսակցության ավագանու ցուցակը, ԱԺ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանի բնորոշմամբ, փորձի եւ երիտասարդության միաձուլում է:
«Ցուցակը գլխավորում է հասարակության կողմից սիրված քաղաքական գործիչ Վահագն Խաչատրյանը: Նա 1992-95 թվականներին եղել է Երեւանում քաղաքապետ, եւ հիմա կարեւոր դետալ եմ ուզում հրապարակել, որը նաեւ պատասխան է այն մարդկանց, որոնք քննադատում են ՀՀՇ-ին հակադեմոկրատական պահվածքի համար: 1991 թվականից Երեւանի քաղաքապետարանը ղեկավարել է Համբարձում Գալստյանը, որպես Երեւանի ավագանու ՀՀՇ-ի խմբակցության ղեկավար: Այդ ՀՀՇ-ի «բռնապետական» տարիներին Վահագն Խաչատրյանին հաջողվում է ստեղծել ընդդիմություն ՀՀՇ խմբակցության դեմ, այդ ընդդիմության թեւերի տակ հավաքել Երեւանի խորհրդի մեծամասնությունը եւ հասնել նրան, որ հենց այդ խորհուրդը ընտրի Վահագն Խաչատրյանին քաղաքապետ…. Այդպիսի բան հնարավո՞ր է այսօր: Լավ, պատասխանեմ մի քաղաքական գործչի անունով` հնարավոր է: Հնարավոր է հետեւյալ սցենարով: Մենք գնում ենք ձեր հետ միասին, բոլորդ ակտիվորեն ներգրավվում եք, անցկացնում ենք ակտիվագույն, փայլուն մի ընտրարշավ, եւ այդ ընտրարշավով կարողանում ենք այլ քաղաքական ընդդիմադիր ուժերի հետ միասին քաղաքապետարանում ձեւավորել մի կոալիցիա, որը կստանձնի քաղաքապետի նշանակման գործը: Եթե կարողանանք իրականացնել այս բանը, այլ քաղաքական ուժերի հետ միասին, եթե կարողանանք ազատագրել Երեւանը Սերժ Սարգսյանի ռեժիմից, խլել Երեւանում իշխանությունը այս ռեժիմից, Հայաստանն այս դեպքում այլեւս բռնապետական երկիր չի լինի: Որովհետեւ, դա նշանակում է, որ այս իշխանական բուրգը մահացու հարված է ստանալու», – Գլխավոր դատախազության դիմաց` ամեն ուրբաթյան ակցիայի ժամանակ ասաց Լ.Զուրաբյանը:
Մանրամասները տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լկտիությանը չափ չկա: Այդ ամբողջ պատմությունը Վահագն Խաչատրյանի դեմոկրատական հաղթանակի մասին պատմիր քո տարիքի լակոտներին: Իսկ այդ տարիներին ապրած մարդիկ, եթե չեն տառապում մանկուրտիզմով, հիշում են, թէ ով և ինչպես վերացրեց Համբարձում Գալստյանին, որ կուսակցությանն էր ծառայում Վահագն Խաչատրյանը, ու էլի շատ բաներ: