Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ գոնե այսօր մենք պետք է խնայենք ջուրը». Այսօր Ջրի համաշխարհային օրն է

Մարտ 22,2013 17:50

Տոնը նշվում է արդեն 21 տարի: Նախաձեռնությունը պատկանում է  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, նպատակն է մարդկանց ուշադրությունը հրավիրել ջրի օգտակարությանը, նաև խնդիրներին, ջրային ռեսուրսների օգտագործմանն ու պահպանմանը:

Նշենք, որ ջուրը զբաղեցնում է Երկրի մակերևույթի 2/3 մասը (361 մլն կմ2), և միայն 1/3 մասն է (149 մլն կմ2) բաժին ընկնում ցամաքին: Մարդու  օրգանիզմի 65 –ը բաղկացած է ջրից: Մարդն ամեն օր խմում է երկու լիտր ջուր և մեկ ու կես լիտր էլ կլանում է մաշկի միջոցով` լոգանք կամ ցնցուղ ընդունելով:  21-ամյա Լիանայի խոսքով՝ ջուրը ոչ միայն կենցաղային նշանակություն ունի, այլև հոգևոր. «Գիտեմ, որ ջուրը հիշողություն ունի, կարդացել եմ, որ այն նաև դրական աուրա է պարունակում, օրինակ` երբ ջուր ես  խմում, փոքր-ինչ հանգստանում ես»,-ասում է նա: Իսկ 24-ամյա Նարեկը տոնի մասին տեղեկացել է կեսօրին՝ ԶԼՄ-ների միջոցով: Ասում է. «Կարծում եմ՝ գոնե այսօր մենք պետք է խնայենք ջուրը, որովհետև մեր սերունդները ևս  կարիք ունեն ջրի: Առհասարակ մարդը պետք է գնահատի այն ամենը, ինչ նրան տալիս է բնությունը»:

Երկրագնդի ջրային զանգվածի մեծ մասը  աղի է  և պիտանի չէ օգտագործման համար: Իսկ քաղցրահամ ջուրն աշխարհում աստիճանաբար ձեռք է բերում կարևոր ռազմավարական նշանակություն: Բանն այն է, որ  ըստ միջազգային փորձագետների՝  քաղցրահամ ջրի պակասը կդառնա 21-րդ դարի ամենասուր խնդիրներից մեկը: Նրանց խոսքով՝ 2025 թվականին Երկրի բնակիչների  3,2 միլիարդը կտառապի ջրի պակասից:

Ինչպես հաղորդում է www.doctors.am-ը` ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդու օրգանիզմում ջրի համեմատաբար ոչ մեծ դեֆիցիտը կարող է բերել առողջական վիճակի լուրջ խախտումների,  ջրմուղու կազմակերպման, նրա շահագործման ժամանակ  ևս սանիտարական կանոնների խախտումը  կարող է հանդիսանալ ինֆեկցիոն հիվանդությունների ծագման աղբյուր: «Ջրի միջոցով կարող են տարածվել օրինակ՝ խոլերան, որովայնային տիֆը և պարատիֆերը  և այլն։ Ջրում մկնդեղի բարձր կոնցենտրացիաների հետ կապված բնակչության շրջանում կարող է զարգանալ կճղակային (սմբակային) հիվանդություն, որն արտահայտվում է ոտնաթաթի մաշկի վրա կոշտուկների առաջացումով և դիտվում է որպես մկնդեղով քրոնիկական թունավորում»,-հաղորդում է կայքը:

Նշենք, որ Հայաստանում Ջրի միջազգային օրը նշվում է 2005 թ-ից: Իսկ այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հայտարարվել է « Ջրային համագործակցության միջազգային տարի»  և այդ առումով միջոցառումներ կանցկացվեն ամբողջ աշխարհում:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031