Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Հոգեբան. «Օլիգարխ-պատգամավորները չեն խանգարում իմ երջանկությանը» (Տեսանյութ)

Մարտ 22,2013 17:32

Մարինա Սահակյանը` երջանկության մասին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամում այսօր տեղի ունեցավ  հանդիպում-քննարկում, որի ընթացքում տարբեր մասնագետներ փորձեցին տալ երջանկություն երևույթի իրենց մասնագիտական մեկնաբանությունը։

Միջոցառումը կազմակերպել էին ՀԵՀ-ը եւ «Հայաստանի ոչ պետական  բուհերի ուսանողական կենտրոն» հ/կ-ն: Վերջինիս նախագահ Արմինե Բարսեղյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի առաջին անգամ մարտի 20-ը ՄԱԿ-ի կողմից հայտարարվեց Երջանկության միջազգային օր. «ՀԵՀ-ը եւ «Հայաստանի ոչ պետական  բուհերի ուսանողական կենտրոնն» առաջինն են Հայաստանում, որ որոշեցին այս տոնը նշել: ՄԱԿ-ն իր անդամ պետություններին առաջարկում է այդ օրը նշել քարոզչական-կրթական ծրագրերով: Իսկ մեր ուսանողների առաջարկով մենք նշեցինք այն քարոզչական ծրագրով: Այն նպատակ ունի ուսանողների եւ երիտասարդների շրջանում քարոզել այն գաղափարը, որ երջանկությունը կախված է անձից եւ իրականում շոշափելի երևույթ է»: Մեր զրուցակցից հետաքրվեցինք, թե որն է երջանկության իր սահմանումը. «Երջանկությունն իմ ընտանիքն է եւ  իմ ընկերները»:

Ողջույնի խոսքով հանդես եկավ բուհերի հոգեւոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը: « Այնպես օգտագործեք երիտասարդությունը, որ հետայագում ետադարձ հայացք նետելիս զգաք, որ կայացած անձ եք, որ ունեք հզոր մտածելակերպ եւ քրիստոնյային վայել ճշմարիտ կյանք»,-դիմելով մասնակիցներին` ասաց նա:

«Յուրաքանչյուր մարդ երջանիկ է յուրովի: Մեկը երջանիկ է, որովհետեւ սիրում է  եւ սիրված է, իսկ մյուսն էլ երջանիկ է, որովհետեւ հաջողություններ ունի կարիերայում»,-լրագրողների հետ զրույցում ասաց հոգեբանական գիտությունների թեկնածու Մարինա Սահակյանը:

Նրա խոսքով. «Մարդուն երջանկացնելու համար պետք է ճանաչել նրան: Անգլիացի գիտնականներն, օրինակ, սահմանել են երջանկության բանաձեւը, որը  բավական տարողունակ է եւ կախված է անձնային բնութագրիչներից: Պետք  է ճանաչել դրանք, ծանոթանալ մարդու աշխարհայացքին, համոզմունքներին եւ ձգտումներին, հետո` որոշել խսիտ անհակատան միջոց, որի կիրառման արդյունքում նա կարող է երջանիկ դառնալ»: Լրագրողի  դիտարկմանը, թե արդյոք հոգեբանին երջանիկ լինելու համար չեն խանգարում օլիգարխ-պատգամավորները, Մարինա Սահակյանը պատասխանեց. «Ոչ: Ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, չնայած որոշ հանգամանքներից ես էլ եմ դժգոհ, բայց դրանք չեն կարող ազդել իմ երջանկության զգաղոցության վրա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. 333 says:

    Մարինա Սահակյանը միգուցե Գալուստսահակյաններիցե,ինչպես իր ընկերուհի հոգեբան Նարինե Պետրոսյանը,որը օլիգարխ պատգամավոր ՄԱՊ-ի Ալիկ Պետրոսյանի դուստրն է,որը Շանթ հեռուստաընկորության հաղորդման հոգեբանն է,որը հաղորդման շրջանակներում անվանափոխված կերպարներով պատմում է իրենց շրջապատի պատգամավորների և օլիգարխների և նրանց հղպացած զավակների փողով չգնված ,չստացված երջանկությունների մասին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031