Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական դատարանը Սերժի ենթական է » (Ֆոտոշարք)

Մարտ 22,2013 16:57

N_1 N-6 N-5 N-4Րաֆֆի Հովհաննիսյանի  ստորագրահավաքին մասնակցող գյումրեցիները անխնա քննադատում են Սերժ Սարգսյանին

Երեկ Գյումրու Թատերական  հրապարակում բացօթյա  ստորագրահավաք էր սկսվել` ի օգուտ Րաֆֆի Հովհաննիսյանի, որը և տներից դուրս էր հանել  քաղաքի գրեթե ամբողջ բնակչությանը: Տեսնելով, որ լուսաբանում ենք այս իրադարձությունը` «Ժառանգության»  ներկայացուցիչների  շուրջբոլորը հավաքված  մարդիկ, նույնիսկ  անցորդները  մոտենում էին մեզ` խնդրելով իրենց խոսքը տեղ հասցնել Սերժ Սարգսյանին: Նրանք ժամեր շարունակ վերլուծում էին նախագահի մամլո ասուլիսը` ամոթանք  տալով «սուտ խոսելու ու երկիրը բոմժանոց դարձնելու համար»: Նրանցից մեկը` Զավեն Կիրակոսյանը, ով նախկինում  բավական մեծ պաշտոններ էր զբաղեցրել, այսպես արտահայտեց  իր դժգոհությունը. « Քանի կա էս գործող իշխանությունը, ժողովուրդը զրոյի է հավասարված, պիտի արտագաղթի ու անոթի մեռնի , որովհետև հանրապետությունում միայն ծերակույտն է  մնացել, ջահելները բոլորը փախել են: Բոլորը  էս օրենքներից են փախնում, թեպետ կան լավ օրենքներ, բայց գործող չկան, հենց իրանից`  ընկեր Սերժից սկսած օրենքը խախտող են: Սահմանադրական դատարանը վերցնենք,  էս վերջերս Րաֆֆին մտավ Սահմանադրական դատարան, ո՞վ չգիտի,  որ Րաֆֆի Հովհաննիսյանին պիտի մերժեին: Սահմանադրական դատարանը Սերժ Սարգսյանի ենթական է, հենց կարող եմ ասել, որ իրա տիկինն է  Սահմանադրական դատարանի  գլխավոր դատավորը: Ամեն տեղ դատավորություն է  անում:  Էլ ո՞ր մեկն ասեմ, նախկինում էլ  ինչ ասես աշխատել եմ, գործարաններ եմ հիմնել, սուի պետ եմ եղել»,- ասաց գյումրեցի տարեց  Զավեն Կիրակոսյանը` նշելով իր  բնակության հասցեն` Կոմինտերնի 18 տուն: «Եթե ուզում են, թող շատ շուտ գան ետևիցս, որ մի հատ թքեմ եկողի երեսին», -զայրացած հավելեց  մեր զրուցակիցը:

Մեկ այլ ծերունի  էլ հայտարարեց,  որ Սերժ Սարգսյանը սուտ է ասում, թե կբարձրացնի իրենց թոշակները: «Երկու հազար ռուբլի բարձրացնի, որ նորից գազը թանկացնի՞, թեև արդեն թանկացրել է, ռիսկ չի անում ասելու »: Մի երիտասարդ  էլ, միջամտելով  խոսակցությանն, ասաց. «Քուր ջան, պարոն Սերժին ասեք, թող նեղություն չկրի, աշխատավարձ բարձրացնի, մինչև հունիս սաղ կգնան, էստեղ կմանան միայն  տեղաշարժվելու  անընդունակ մարդիկ, գերբի վրայի արծիվն անգամ ելել-փախնում է , հայն ուր էլ գնա, իր համար նպաստավոր է,  անգամ Սերժի մատնանշած Ռուսաստանը»:

Զավեն Կիրակոսյանը, նորից միջամտելով այս խոսակցությանը, ասաց. «Մոռացա ասեի, որ  Սերժը իրա Սաշիկ ախպոր հետ օլիգարխ  է,  էլ ինչպե՞ս խոստավանի, որ երկրում, առավել ևս Ազգային ժողովում   օլիգարխ կա: Լիքը օլիգարխ կա,  էն էլ ինչքան անգրագետ, ծովը կլոր «օ»-ով են գրում, վերջում էլ «ֆ» տառով ավարտում …Ասում է `1/3 մասն է  Հայաստանի աղքատ, չի ասում 1/ 77-ը , տվածդ 24 հազար դրամ չէ՞, էնքան վախեցած էիր խոսում , մի ստի, ժողովրդի աչքերի մեջը նայի: էդպիսի մարդ մոլորակի վրա չի ծնվել, բա էն վարչապետը, սաղ կյանքը զբաղվեց պարտք  բերելով ու վրեքս բարդելով, ո՞ր սերունդը պտի տա ձեր արած  պարտքերը , էս ի՞նչ երկիր դարձրեցիք էս գյոզալ Հայաստանը: Բա էն Ծառուկյան Գագոն, որ լավ տղա է ձևանում, մեկին 1 միլիոն է տալիս, մյուսին` 2, բյուջեն  էլ ոչ մեկը փող չի փոխանցում, բա էլ ինչի՞ հաշվին եք  թոշակի ու աշխատավարձի բարձրացումից խոսում »:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031