Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը Սերժ Սարգսյանին հորդորում է փրկել «չեղած իմիջը»

Մարտ 22,2013 16:53

Cuyc-2 Cuyc-1 Cuyc-4

ԱԺ ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների գործով առաջընթաց է նկատել:

«Այս առումով լուրջ զարգացումներ կան: Մասնավորապես,  Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեից իմ գրած նամակին պատասխան է ստացվել, որը վերաբերում է հենց Տիգրան Առաքելյանին եւ 3 այլ տղաների գործին: Անցյալ նստաշրջանում Ստրասբուրգում ես գրավոր հարց էի ուղղել Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին, եւ Վճռաբեկ դատարանի որոշման կայացումից մի քանի օր առաջ ստացանք այդ կոմիտեի պատասխանը… այս գործադիր մամինը շատ կարեւոր առաքելություն ունի. եւ նրա կողմից ընդունվող որոշումները լրջագույն ազդեցություն ունեն այն երկրների վրա, որոնք անդամակցում են Եվրոպայի խորհրդին»,- այսօր գլխավոր դատախազության դիմաց ամենուրբաթյա ակցիայի ժամանակ ասաց պարոն Զուրաբյանը:

Նա հիշեցրեց, որ  ընդամնեը վերջերս ԵԽԽՎ-ն ընդունել է մի բանաձեւ, որով սահմանում է քաղբանտարկյալ համարվելու 5 չափանիշներ. «Իմ հարցի մեջ գրել եմ, որ Տիգրան Առաքելյանի եւ պոտենցիալ այս երեք քաղբանտարկյալների վերաբերյալ կարելի է ասել, որ բոլոր այդ չափանիշները բավարարված են, ուստի հարց եմ մղում`եթե բանաձեւի մեջ գրված է , որ դուք պետք է կոչ անեք նաեւ, որ բոլոր այդ երկրները  վերանայեն քաղբանտարկյալների գործերը, ապա ի՞նչ եք անելու, որ այդ բանը կատարվի, ու մեր քաղբանտարկյալները ազատվեն… պատասխանը հետեւյալն է` քանի որ երկրի վճռաբեկ դատարանը այս պահի դրությամբ չի հաստատել առաջին ատյանի դատարանի որոշումը, ուրեմն առայժմ նախարարների կոմիտեն ձեռնպահ է մնում որեւէ մեկնաբանությունից: Այս պատասխանը հստակ ուղերձ է մեր իշխանություններին: Սրանից հետեւում է, որ ԵԽ նախարարների կոմիտեն Տիգրան Առաքելյանին ճանաչում է քաղբանտարկյալ, հետեւում է այս գործին եւ սպասում է այս գործընթացի ավարտին»:

Պարոն Զուրաբյանի խոսքերով, գործով առաջընթացը իրենց համառ պայքարի արդյունքն է. «Միասնական մի թիմ ենք, եթե մի գործ բռնում ենք, մինչեւ վերջ հասցնում ենք: Պատահական չէ, որ այս նամակին հենց երեկ հետեւեց Վճռաբեկ դատարանի հաղորդագրությունը, որ Տիգրան Առաքելյանի գործը ընդունված է քննարկման համար»:

Ըստ ՀԱԿ համակարգողի, Սերժ Սարգսյանը գործով ներգրավված ՀԱԿ տղաների  վրա փորձելու է ինչքան հնարավոր է ճնշումը երկար պահի. «Բայց տղաները դրանից չեն վախենում: Եւ իր համար ավելի լավ է, որ ինքն այդ քաղաքականությունից հրաժարվի եւ իր չեղած իմիջը փրկելու համար ընդունի այն որոշումները, որոնց շնորհիվ  Տիգրան Առաքելյանին կտեսնենք ազատության մեջ»:

Տեսանյութը` շուտով

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031