Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետարանում տխուր տրամադրություն է

Մարտ 22,2013 16:31

Մարզպետի օգնականն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից

 Վերջին օրերին Տավուշի մարզպետարանի աշխատակիցներին կարելի է տեսնել  տխուր տրամադրության մեջ: Մարզպետարանի մեր աղբյուրները հայտնում են, որ մարզպետ Արմեն Ղուլարյանը հաճախ է մեկնում Երեւան՝ հնարավոր պաշտոնանկության պարագայում նոր աշխատանք գտնելու համար:

2013թ. ամռանը Տավուշում ծրագիր իրականացնելու համար մարզպետարանի հետ համագործակցելու առաջարկով հասարակական մի կազմակերպության ղեկավար  օրերս դիմել է  Տավուշի մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաններից մեկին: «Դեռ հայտնի չէ ՝ ամռանը մենք կլինեն՞ք այս պաշտոնին»,- տխուր ասել է մարզպետարանի պաշտոնյան:

Ինչպես տեղեկանում ենք մարզպետարանի ինտերնետային կայքից, Տավուշի մարզպետի օգնական  Միքայել Մարտիրոսյանը, ով հայտնի  շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եւ ԱԺ պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանի հորեղբոր որդին է, մարտի 6-ին  սեփական դիմումի համաձայն ազատվել է  աշխատանքից  եւ Դիլիջան այլ աշխատանքի տեղափոխվել: Նրա փոխարեն մարտի 14-ին մարզպետի օգնական է նշանակվել Կարեն Իսկանդարյանը:  Մարտի 14-ին մարզպետ Ղուլարյանը  որոշում է ընդունել մարզպետարանի 5 աշխատակիցների  շնորհել նրանց  զբաղեցրած պաշտոնների համար նախատեսված քաղաքացիական ծառայության  դասային աստիճանից ավելի բարձր դասային աստիճան:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031