Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Մկրտչյանի խոհերն ու գծանկարները՝ գրքում

Մարտ 22,2013 16:03

«Հայ մեծ նկարչի՝ Մարտիրոս Սարյանի մոտ էի: Դիմանկարս նկարելիս հարցրեց. «Որտեղացի՞ ես, Մհեր»: Պատասխանեցի՝ հայրս մշեցի է, մայրս՝ վանեցի, ես ծնվել եմ Լենինականում, որտեղացի՞ կլինեմ: Վարպետը մտածեց, մտածեց եւ ասաց. «Ա՛յ տղա, դու իսկական երեւանցի ես…»: Այս հիշողությամբ է սկսվում օրերս հրատարակված «Մհեր Մկրտչյան. հավերժական մենախոսություն» գիրքը, որը կազմել է անվանի ու սիրված դերասանի վաղամեռիկ դուստրը՝ Նունե Մկրտչյան-Տերտերյանը, իսկ հրատարակման է պատրաստել թոռնուհին՝ Իռեն Տերտերյանը:

«Հավերժական մենախոսությունում» Մհեր Մկրտչյանը իր խառնվածքին հատուկ համուհոտով պատմում է մանկության տարիների, դերասանի իր անցած ուղու, արտերկրյա հյուրախաղերի եւ կինոնկարահանումների մասին, ներկայացնում հետաքրքրաշարժ դրվագներ մեր մեծերի՝ Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Վարդան Աճեմյանի, Ազատ Շերենցի, Թաթուլ Դիլլաքյանի կյանքից, որոնց անմիջական ականատեսն է եղել ինքը: Իսկապես հուզիչ ու իմաստալից են նաեւ դերասանի խորհրդածությունները կյանքի ու հավերժի մասին: Գրքում զետեղված են նաեւ մեր սիրելի Ֆրունզիկի կողմից արված 93 գծանկարները:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031