Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բարդուխ Գաբրիելյան. «Եթե Սևանա լճի մակարդակի իջեցումը շարունակական բնույթ կրի, մենք լճի փոխարեն ճահիճ կունենանք»

Մարտ 22,2013 14:41

Այսօր՝ Ջրի համաշխարհային օրվա առիթով «ԷկոԼուր» ակումբի հյուրն էր ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի կենտրոնի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը, որը խոսեց Հայաստանում ջրային պաշարների էկո համակարգի մասին:

«Մեր երկրի հարստությունը ջուրն է, քաղցրահամ ջուրը, եթե նավթը կարելի է փոխարինել, ապա ջուրն անփոխարինելի է»,- համոզված է պարոն Գաբրիելյանը:

Նա նշեց, որ այսօր ջրերի աղտոտման հիմնական պատճառ են հանդիսանում ՀԷԿ-երը: Նրա խոսքերով ՀԷԿ-երը թույլատրելի սահմանից շատ են և ինչպես հարկն է, չեն վերահսկվում:

Նրա խոսքերով՝ Սևանա լիճը, որպես քաղցրահամ ջրի աղբյուր, շատ մեծ նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի համար: «Վերջին տարիներին կառավարությունն աշխատում էր Սևանա լճի մակարդակի բարձրացման վրա, քանի որ կոնկրետ Սևանի ջրի որակը կախված է ջրի մակարդակի բարձրացումից»: Նա նաև նշեց, որ անցած տարիներին ջրի մակարդակը մի քանի սմ-ով իջել էր, սակայն դա այդքան էլ վտանգավոր չի, եթե չկրի շարունակական բնույթ: «Իսկ եթե, այնուամենայնիվ, սա կրեց շարունակական բնույթ, մենք քաղցրահամ ջրի փոխարեն ճահիճ կունենանք»:

Պարոն Գաբրիելյանն անդրադարձավ նաև հանքարդյունաբերությանը, նշելով, որ դա չի կարող ազդեցություն չունենալ Սևանի էկոհամակարգի վրա: «Աղտոտում գոյություն ունի, սակայն դա շոշափելի չէ Սևանա լճում, իսկ ահա գետերն աղտոտվածության տեսանկյունից աղետալի վիճակում են գտնվում»: Նա համոզված է, որ այսօր գետերին պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել և լրջորեն զբաղվել դրանց մաքրման աշխատանքներով:

«Կա այսպիսի մի կարծիք, որ եթե ձկներն ապրում են տվյալ ջրում , ապա այն աղտոտված չէ, կամ էլ շատ թույլ է աղտոտված»: Սակայն պարոն Գաբրիելյանը պարզաբանեց, որ պետք է հաշվի առնել ձկնատեսակը և թե այդ ձուկը քանի տարի կարող է գոյատևել կեղտոտ ջրում:

Այն հարցին, թե արդյո՞ք այսօր մենք բավարար մաքրման կայաններ ունենք, պարոն Գաբրիելյանը պատասխանեց, որ մաքրման կայանները բավարար չեն, դրանք հիմնականում տեղադրված են մեծ քաղաքներում, իսկ գյուղերում՝ ոչ: «Պետք է աշխատել այդ ուղղությամբ, քանի որ մաքրման կայաններ մասամբ տեղավորելով, էական և դրական փոփոխության հասնել չենք կարող»:

Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031