«ՕԵԿ-ը ոչ մի անգամ լիկվիդ չի մնում, քանի որ շատ պարտաճանաչ կենսագրություն ունեցող քաղաքական ուժ է»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողների խնդրանքով անդրադառնալով նախօրեին ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանի հնչեցրած տեսակետին, որ նախագահական ընտրությունների «նիյավկայից» հետո քաղաքական որոշ ուժերի համար Երեւանի ավագանու ընտրությունները կարծես վերջին «լիկվիդի» հնարավորությունն է, ասաց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Այն ասեկոսեները, թե արդեն կա պայմանավորվածություն քաղաքապետարանում պաշտոնների բաշխման վերաբերյալ եւ որ ՕԵԿ-ին փոխքաղաքապետի պաշտոն է խոստացվել, ՕԵԿ-ական պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը եւ Մհեր Շահգելդյանը անհեթեթություն որակեցին, ասացին, որ դա իրականությանը չի համապատասխանում:
ՕԵԿ-ի քաղաքապետի թեկնածուն Արմեն Երիցյանն է, եթե, իհարկե, այդ ուժը մեծամասնություն հավաքի: Հարցին`արդյոք Հանրապետական կուսակցության հետ կազմած կոալիցիայի հանգամանքը չի՞ կաշկանդի ՕԵԿ-ին պայքար ծավալելու համար, Շահգելդյանը պատասխանեց, թե ճիշտ է` իրենք հայտարարել են, որ սատարում են Սերժ Սարգսյանին, բայց միայն այդքանը: «Կոալիցիան կոալիցիա է, բայց սա կուսակցական պայքար է և հոգեբանական որևէ արգելք չի կարող լինել», -հավելեց Շահգելդյանը:
Իսկ ընտրակեղծիքներ, ընտրակաշառք եթե լինի ՀՀԿ-ի կողմից, այն բացահայտելու առումով ՕԵԿ- ին չի՞ կաշկանդի որ կոալիցիա է կազմել ՀՀԿ –ի հետ ու դրա մասին բարձրաձայնելու է, բանախոսներն ասացին, որ հոգեբանական արգելք այդ առումով չեն տեսնում:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ