Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչո՞ ւ են հայոց աստղերը «ուղերձներ» հղում գյումրեցիներին

Մարտ 22,2013 14:12

Գյումրեցիների դժգոհելով, արդեն որերրորդ անգամն է, հայտնի մարդիկ` երգիչներ, հեռուստահաղորդավարներ, դերասաններ տարբեր առիթներ են փնտրում իրենց վիրավորելու համար: Այս քաղաքի բնակիչները երգչուհի Շուշան Պետրոսյանի` ընտրակաշառքի թեմայով տված «բարոյական խրատները» դեռ չէին մարսել, երբ «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» հաղորդման մարտի 19-ի թողարկման ժամանակ Ֆելիքս Խաչատրյանը փորձեց վիրավորել գյումրեցիներին`առաջարկելով աղցանի համար անպիտան «հանածոները» ուղարկել Գյումրի: Սա այնպես է վրդովեցրել գյումրեցիներին, որ ֆեյսբուքյան օգտատերերը սկսում են էթիկա , պահվածք սովորեցնել աստղերին:

Օրինակ` Շիրակ կենտրոն հ/կ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է . «Հիմա ի ՞նչ, գյումրեցիներս մեր բան ու գործը թողած «ալամ աշխարհի աստղերին» կուլտուրա պիտի սովորեցնե՞նք: Իմ տատս էլ ասում էր. « այ բալամ, ուղեղներիդ ու բերաններիդ դուռ ու երդիկ դրեք» , որ հետո քաղաքից փախած ման չկագ…»:

Ինչո՞ ւ են այս մարդիկ մեսիջներ ուղարկում գյումրեցիներին, մի՞ թե այս ամենը կատարվում է ՀՀԿ վերնախավի հրահանգով, որոնց թեկնածուին չի վստահել ու ձայն չի տվել գյումրեցին:

Այս հարցը Aravot.am-ը հղեց քաղաքագետ Գագիկ Համբարյանին, որն ասաց. «Ես էստեղ միտում չեմ տեսնում, խնդիրն այն է, որ Շուշան Պետրոսյանը, լինելով լավ երգչուհի, բացարձակ չի կարողանում իրեն դրսևորել քաղաքականության մեջ: Իսկ Ֆելիքս Խաչատրյանի պահով պետք է նշեմ, որ երևի դա նրա ոչ կոռեկտ լինելուց է :Ես չեմ մտածում, որ իշխանությունները, Շիրակի մարզում էսպիսի վատ վիճակում ընկնելով, կարող են իրենց թույլ տալ ավելի լարելու շիրակցիներին իրենց դեմ: Ֆելիքս Խաչատրյանը բացատրեց իր հումորի իմաստը. ինքը հանածո ասելով ի նկատի ուներ վերջին ծո-ն, որը օգտագործվում է գյումրեցի տղաների միջև , սակայն պետք է ասեմ, որ նրա պարզաբանումը հաղորդումը այդ րոպեին դիտած գյումրեցիներից քչերին էր հասու ու հետաքրքիր: Մեր աստղերը պետք ավելի կոռեկտ լինեն իրենց արտահայտությունների մեջ և ավելի վատ վիճակի մեջ չգցեն այն վերնախավին, որը իրենց հովանավորում է» :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Աստղը լուսատու է,այլ ոչ թե ՀՀԿ՝ քյաբաբախաշային զկրտոցի էներգիայով աշխատող գեներատորից միացված լուսարձակի լույսի անդրադարձնող տափակ ու շուշանածավալ առարկա…

  2. Համլետ Մոսինյան says:

    Այդ որ օրվանից է Ֆելոն աստղ դառել?: Ծո գյումրեցիներ ջան, էդ անմակարդակ, անհամ հաղորդումներն ինչի կաշիք օր?: Հալալ չեն մեր տեղական ալիքները: Նույնիսկ ,,Շանթը,, կարելի է նայել, բայց ոչ դրանք: Ֆելոյին մի մեշոկ խիյար ղրգենք ու փակինք էդոր հարցը:/Լավ եմ գրում գյումրիավարի?/:

    • Համլետ says:

      Վատ չէ,ապ ջան:
      Մենակ մե բանըմ՝ ,,կաշինք,, ու ըդոր նման արտահայտությունները մենք կհոլովենք՝ ,,կաշենք,, ձևով:))
      Մնացածը ցենտր է,ապ ջան…Ըդոնց հուպ տուր մինչև Օնիկի խազը…

  3. Կարեն says:

    Նունե ջան, ինչ “հայոց աստղեր”․․․․ եթե ձեզ համար իրենք աստղեր են, ողբալի է․․․․ եթե չէ չակերտներ դրեք․․․

  4. Mary says:

    Դե հա,մեր մեղքն էլ կա այստեղ:Ամեն մի դուրսպրծուկի աստղ ենք անվանում ու հետո կրակն ընկնում:Իսկ քանի որ նրանք(իհարկե,ոչ բոլորը) համեստությամբ ու ինտելեկտով չեն փայլում,այսպիսի փաստի առջև ենք կանգնել:Բայց ոչինչ,ջրերը կպարզվեն, և ամեն ինչ իր տեղը կընկնի:Մի քիչ էլ համբերենք, սա բնական գործընթաց է, մեզ բոլորիս ժամանակ է պետք…

  5. Gyumri says:

    Հաստատ արդեն պարզա ես կայքն ել է սուտ բան ենք գրում չեք հրապարակում դուք ել եք իրանցից

  6. Gyumri says:

    ես ոչ մի անբարո բառ չեմ գրել իսկ դուք իմ գրածը չեք հրապարակում

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031