Այսօր «Առաքելություն» կուսակցությունից Մանուկ Սուքիասյանը «Մեդիա կենտրոնում» անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին իրենց մասնակցությանը, ասաց, որ ստարտային հնարավորությունների առումով` ընտրությունները ստվերված են`«Ակնհայտ է, որ Երեւան քաղաքում խուճապային տրամադրություն է տիրում, կոնկրետ թաղամասերում մարդկանց կանչում՝ համոզում, սպառնում են…»:
Սուքիասյանի ձեւակերպմամբ`զուտ քաղաքային իշխանության կառավարման առումով, ծաղիկներ, նստարաններ տեղադրելով՝ խնդիրները չեն լուծվում. «Կներեք, բայց սա աֆրիկյան պետություն չէ, փորձեք մտնել Նորագյուղ, որտեղ մարդիկ փոքրիկ լապտերիկներով են շրջում, վերելակ է պոկվում, մինչդեռ իշխանությունը հայտարարություններ է անում, թե տեսեք Երեւանը ինչ է դառնում»:
Սուքիասյանի խոսքով` բոլոր ընտրություններից առաջ բոլորը խոսում են համախմբված ընտրակեղծիքները կանխելու մասին, բայց այդպես էլ նման բան չի լինում:
«Քանի որ մինչ ընտրություններն է բոլոր հարցերը լուծվում, ու եթե միասնական շտաբի գաղափարը իրականություն դառնալու դեպքում էլ դա չգործի, մենք բոլորս պետք է մտածենք, որ լավագույն ավանդույթները շարունակվում են ու եթե լինելու է այն, ինչպես ՀՀԿ-ն է որոշել, ավելի լավ է բոյկոտենք, չվերցնենք քաղաքային ավագանու մանդատները ու որպես դիտորդ չլինենք այնտեղ»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ