Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավագանու ընտրություններին չմասնակցելը սխալ կլիներ». Արթուր Եղիազարյան

Մարտ 22,2013 13:58

«ՀՅԴ-ն լավատես է եւ դիտարկում է, որ քարոզարշավի հետագա պայքարի ընթացքում կփորձեն հնարավորինս  կանխել կեղծիքները»,- այսօր «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՅԴ-ից Արթուր Եղիազարյանը:

«Մեզ համար առաջնայինը քաղաքապետի խնդիրը չէ, սա քաղաքական պայքար է: Մենք փորձելու ենք հաղթահարել բնակչության հիասթափությունը, հավատ ներշնչել»,- շեշտեց Եղիազարյանը՝ հավելելով, որ այսօր գործող իշխող քաղաքական ուժը տնօրինում է ամբողջ Երեւանը:

Եղիազարյանը համոզված է, որ Երեւանը պետք է լինի հարմարավետ տուն, արժանապատիվ մայրաքաղաք, հարմարավետ քաղաք օտարազգիների հյուրընկալելու համար: Ինչ վերաբերվում է ընտրակեղծիքներին, ապա, ըստ նրա. «Տեղամասերում արդյունքները պետք է պահպանվի, եթե ամեն տեղամասում մեկ հոգի մինչեւ վերջ կանգնող մարդ լինի, հաստատ չեն կարող ոչինչ անել, բանն այն է, որ միշտ այնպիսի մարդիկ են դնում, որոնց վրա ազդելու հնարավորություն է լինում: Բայց քաղաքական ուժերը տեղամասերում պետք է համախմբված լինեն»:

Այս ընտրությունները տարբերվում են նախագահականից, վստահեցնում է Եղիազարյանը: Ըստ նրա`  նախագահականի դեպքում ընտրվում է միայն մեկ անձ, եւ  հաշվի առնելով նախագահական ընտրությունների դառը փորձը, որ ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել, ընտրությունները ներկայացուցչական են`«չմասնակցելը` սխալ կլիներ»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031