Այսօր «Մեդիա կենտրոնում» «Ժառանգություն» կուսակցությունից Դավիթ Սանասարյանը, անդրադառնալով Երեւանի ավագանու ընտրություններին, ասաց.
«Պայքարելու ենք, թույլ չենք տալու որպեսզի ընտրակեղծիքները կրկնվեն: Ես վստահ եմ, որ մենք այս պայքարում հաջողացնելու ենք լինել այլ քաղաքական պայքարի մեջ»:
Սանասարյանը նշեց, որ վերջին շրջանում ակտիվացել է գործող քաղաքապետը, նա բարեգործ է դարձել, եւ կարծես թե մոտ մեկ ամիս առաջ արդեն սկսել է իր քարոզարշավը:
Իսկ թե ինչ են անելու իրենք, Սանասարյանը նշեց. «Առաջնահերթ լուծելու ենք թաղային լիազորների հարցը: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, ապա ասեմ, որ այն կորցրել է իր դերը, նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ընտրակաշառքի դերը նվազել է: Կարծում եմ՝ այս առումով ցանկալի է, որ լինի միասնական շտաբ, որը կվերահսկի ընտրությունները, բայց միասնական շտաբի անդամները, ըստ մեզ, պետք է բացառեն բարեգործությունները, եթե այսպես լինի, մենք եւս կմասնակցենք այդ միասնական շտաբի գործունեությանը»:
Կարդացեք նաև
Սանասարյանը նաեւ հավելեց, որ «Ժառանգությունը» տարիների ընթացքում համոզվել է, որ բոյկոտը ոչինչ չի տալիս եւ ընտրություններին մասնակցելը կարեւոր է:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ