Այսօր մեր հասարակությունում ապրում են 2000 ավելի խուլեր: «Խուլերի համար այսօրվա հասարակության մեջ տեղեկացված լինելն է խնդիր, որ չեն կարողանում լիարժեք տեղեկություն ստանան, եւ մյուս խնդիրներից մեկը սպասարկումն է, հիմա, օրինակ` Ռուսաստանի ռեստորաններում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, ոստիկանությունում, օդանավակայաններում, երբ որ խուլը ներս է մտնում,նրանք ունեն հատուկ իրենց թարգմանիչները, որոնք կարողանում են աջակցել, օգնել եւ խուլը հանգիստ կարողանում է ամեն ինչ անել»,-այսօր «Ելակետ» ակումբում ասաց Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգորի Գրիգորյանը: Նրա խոսքերով` այսօր մեր հասարակությունում ապրում են 2000 ավելի խուլեր, որոնց պետք է ինտեգրել հասարակության մեջ. «Խուլերը հաշմանդամներ չեն, այլ ուղղակի խոսում են ժեստերի լեզվով, պակասում է խուլերի ուսուցումը»:
Պարոն Գրիգորյանի ներկայացմամբ` ներկայումս ընդամենը 2 արտադրամաս կա, որտեղ խուլերն աշխատում են, մինչդեռ խորհրդային տարիներին 7 գործարան կար: Խուլերի զբաղվածության խնդիրը, ըստ միավորման նախագահի` ամենակարեւորներից է:
Մշակույթի ու սպորտի պալատի տնօրեն, Երևան քաղաքի մասնաճյուղի խուլերի նախագահ Լեւոն Մկրտչյանը ներկայացրեց խուլերի մշակութային գործունեությունը: Նրա խոսքերով` այսօր խուլերը ունեն պարի, երգի, թատերական խմբեր, սակայն շատ դժվար է խուլերին հավաքել: Այժմ կա այդ տեսակի 5 խումբ:
Սուսաննա ՕհԱՆՅԱՆ