Այսօր «Մեդիա կենտրոնում» Երեւանի ավագանու ընտրություններ թեմայով կազմակերպված քննարկման ժամանակ ՕԵԿ-ից Հովհաննես Հովհաննիսյանն իր խոսքում ասաց. «Ի տարբերություն նախորդ ավագանու ընտրությունների, այսօրվա քաղաքական մթնոլորտն ավելի հանդուրժողական է: Իհարկե, այսօր կա պայքար, հետընտրական զարգացումներ»: Հովհաննիսյանի խոսքով` ՕԵԿ-ի համար Երեւանի ավագանու ընտրություններին պատրաստվելու գործընթացը սկսվել է նախորդ ավագանու ընտրություններից հետո. «Մենք մեր ամենօրյա աշխատանքների արդյունքում լուրջ ակնկալիքներ ենք ունենալու այս ավագանու ընտրություններից:
Ընտրությունները պետք է լինեն ազնիվ ու արդար, ու դա մեզ համար սկզբունքային հարց է»:
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ