Երեւանի շենքերի 60 տոկոսը 7 բալից բարձր ուժգնությամբ երկրաշարժին չեն դիմանա: Այսօր արտակարգ իրավիճակների նախարարությունում ասուլիսի ժամանակ ասաց նախարար Արմեն Երիցյանը: Նրա խոսքերով, Երեւանում 12.000 շինություն կա, որոնք կառուցվել են խորհրդային տարիներին եւ հենց այդ տարիներին կառուցված շենքերն են, որոնք դիմակայուն են մինչեւ 7 բալ ուժգնությամբ երկրաշարժերին:
Նախարարի խոսքերով, Հայաստանում խորհրդային տարիներին կառուցված
18.000 բազմաբնակարան շինություն կա, դրանցից 4000-ը եւս 7 բալից բարձր ուժգնությամբ երկրաշարժին չի դիմանա:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ