Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտյանի ասածը`Օսկանյանի համար`հե՞չ

Մարտ 22,2013 13:28

Ինչ մնում է Սերժ Սարգսյանի ինագուրացիային Վարդան Օսկանյանը գնալո՞ւ է, թե` ոչ, ասաց. «Ժամանակը կգա, կերեւա»

«Ընտրությունները անցել են լուրջ խախտումներով: Այո, ես կասկածում եմ արդյունքների մեջ եւ դրա մեղավորը իշխանություններն են»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը`պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ ինքը չի գնահատել անցած նախագահական ընտրությունները: Ինչ մնում է Սերժ Սարգսյանի ինագուրացիային Վարդան Օսկանյանը գնալո՞ւ է, թե`ոչ, ասաց. «Ժամանակը կգա, կերեւա»:

Երեկ ՀՀ կրթության եւ գիտության ՀՀԿ-ական նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով այն, որ Վարդան Օսկանյանը գլխավորում է Երեւանի ավագանու ընտրություններում ԲՀԿ-ի ցուցակը, ասել էր, որ Օսկանյանը դեռ ներքաշված է գումարների լվացման գործում. «Բայց ուզում եմ որպես երևանցի հասկանալ՝ որքանո՞վ այս հմտությունները կարող են պետք գալ Երևանի փողոցները մաքուր պահելու գործում»: Այսօր լրագրողները Վարդան Օսկանյանին խնդրեցին արձագանքել այդ դիտարկմանը: «Ես պատասխանում եմ միայն այն մարդկանց ասածներին, որոնց ասածներին հասարակությունը կարող է ուշադրություն դարձնել»,- ասաց Վարդան Օսկանյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031