Արձակագիր Արմեն Օհանյանի վերջերս հրատարակ գիրքը դեռ գրախանութներում չհայտնված արդեն իսկ մեծ աժիոտաժ առաջացրեց վիրտուալ տիրույթում: Խոսքը` «Կիկիոսի վերադարաձ»-ի մասին է: Երեկ փաբերից մեկում էլ եղավ գրքի պաշտոնական շնորհանդեսը: Գիրքն ինտերակտիվ պատմությունների ժողովածու է: Արձակագրի համար Կիկոս հանդիսացել է հենց Թումանյանի համանուն հերոսը. «Ինքը պատկերվում է որպես ժողովրդի վախերից մեկը: Երբ դեռ երեխան չծնված մտովի թաղում են: Ես իմ տարբերակն եմ առաջարկել` միքսելով Թումանյանի պսիխոանալիզի հետ»:
Արմեն Օհանյանի առաջարկած տարբերակը հասկանալու համար անհրաժեշտ է կարդալ «Կիկոսի վերադարձը». «Իմ տարբերակում Կիկոսը իսկապես ծնվում է, եւ իմ մի քանի տարի հետո ես հանդիպում եմ իր հոգու հետ, որը ինձ պատմել է, ես էլ գրի եմ առել իր պատմությունը»,- ասում է հեղինակը եւ հավատացնում` գիրքը իրականությանը շատ մոտ է:
Արամ Արարատյան