Լրահոս
Օրվա լրահոսը

Միավորումը «միահամուռ եւ նպատակային» չէ՞ր դրվել

Մարտ 22,2013 13:02

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն ասաց, որ Հայաստանում զուգահեռաբար մի քանի գործընթացներ են տեղի ունենում: Առաջինը` նոր կառավարության ձեւավորումն է եւ կախված նրանից թե ինչպիսին կլինի նոր կառավարությունը`պարզ կդառնա թե իշխանություններն ինչ վերաբերմունք ունեն ժողովրդի, նրա մոտեցումների եւ խնդիրների վերաբերյալ: Նա հակված է այն տարբերակին, որ ձեւավորվելիք կառավարությունը շատ չի տարբերվելու իր նախորդներից եւ ժողովրդի ձայնն էլ չի թուլանալու: Երկրորդը`Ազատության հրապարակի գործընթացները, չորրորդը`խորհրդարանում նոր օրակարգ ձեւավորելը, ԸՕ-ի եւ Սահմանադրական փոփոխություններին ուղղված նախաձեռնությունները:

Օսկանյանն ասաց, որ ԲՀԿ-ն լրջագույնս է պատրաստվում քաղաքի ընտրություններին, դրանք դիտարկում է երկու հարթությունում. ԲՀԿ-ն կկարողանա երեւանցիների խնդիրներին արագ լուծում տալ, արագ վերացնել Երեւանի աղճատված դիմագիծը, քաղաքապետարանում բյուրոկրատական քաշքշուկը, գործարարներին հնարավորություն տալ հավասար մասնակցել քաղաքային ծրագրերին: Մյուս հարթությունը`քաղաքականն է: ԲՀԿ-ն կարծում է, որ Երեւանի ավագանու ընտրությունները պետք է քաղաքական մշակույթ կձեւավորեն:

Պատասխանելով ընդդիմության չմիավորվելու հարցին էլ՝ բանախոսն ասաց, որ խնդիրը «միահամուռ եւ նպատակային» չէր դրվել. «Յուրաքանչյուր ուժ ունի իր էլեկտորատը, սա ավելի լավ տարբերակ է: Առաջիկայում կարծում եմ, հնարավորություն կլինի կոալիցիա կազմել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031