Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստան-Չեխիա հանդիպումը քննարկման թեմա է դարձել ոչ միայն մրցակից երկրներում:
Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Արտյոմ Դզյուբան ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում այսպիսի կարծիք է հայտնել. «Երկու սպարտակցիների հետաքրքիր մրցակցություն է լինելու` հարձակվող Յուրա Մովսիսյանի եւ պաշտպան Մարեկ Սուխիի միջեւ… Դժվարանում եմ նրանցից որեւէ մեկին նախապատվություն տալ: Հայերն ուժեղ են խաղում հարազատ պատերի ներքո: Բայց չեխերի թիմն էլ բավականին ամուր է: Տանտերերից աչքի կընկնեն Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Բայց հույս ունեմ, որ նրանք Պետեր Չեխի դարպասը մեր Մարեկի գոտուց չեն գրավի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ