Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՕԵԿ պատգամավորը գտնում է, որ «Րաֆֆին դառնացած չէ, սոված՝ չգիտեմ»

Մարտ 22,2013 12:49

Խաչիկ Հարությունյանը վստահ է, որ խորհրդարանում օլիգարխներ կան, ՕԵԿ-ում՝ ոչ

Այսօր «Հենարան» ակումբում ՕԵԿ պատգամավոր Խաչիկ Հարությունյանն ասաց, որ ինքն այցելել է Ազատության հրապարակում գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանին:

Հարցին՝ Դո՞ւք էլ եք կարծում, որ նա սոված է եւ աշխարհից դառնացած՝ Խաչիկ Հարությունյանը ծիծաղեց. «Ես այցելել եմ Րաֆֆիին: Ես չեմ կարծում, որ նա դառնացած է: Սովածը՝ չգիտեմ: Հացադուլը առաջին հերթին վնասում է իր առողջությանը, որեւէ մեկը դա չէր ցանկանա: Րաֆֆի Հովհաննիսյանն էլ ունի իր կարծիքը, իր մոտեցումը»:

Aravot.am-ի հարցին՝ Դուք համամի՞տ եք, որ խորհրդարանում օլիգարխներ չկան՝ Խաչիկ Հարությունյանը պտասխանեց, որ նախագահը նկատի ուներ, որ ՀՀԿ-ի ցուցակում չկան օլիգարխներ. «Եթե ասեր պառլամենտում չկան օլիգարխներ՝ ճիշտ չէր լինի: Բոլորը գիտեն, որ կան մարդիկ, որոնք լուրջ հարստություն ունեն: ՕԵԿ-ում օլիգարխներ չկան: Բայց պիտի նկատի ունենալ, որ օրենքի խախտում չկա: Այսօր պառլամենտում բավականին արդյունավետ աշխատանք է ընթանում»:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը բազմիցս ասել է, որ եթե ընտրակաշառք, ընտրակեղծիք չլիներ, ՕԵԿ-ն ավելի շատ մանդատներ կունենար խորհրդարանում: Ուստի Aravot.am-ի հարցին՝ ձեզ է՞լ է ձեռնտու, որ այս խորհրդարանը ցրվի, որովհետեւ կլինեն նոր ընտրություններ, ՕԵԿ-ը միգուցե ավելի շատ մանդատ կունենա, ինչո՞ւ չեք պաշտպանում ընդդիմության այս առաջարկը՝ Խաչիկ Հարությունյանը պատասխանեց. «Թեկուզ այդ գնով, այն պայմաններում, երբ մենք ունենանք ավելի շատ մանդատներ, չի կարելի երկկրը տանել անընդհատ վայրիվերումների: Յուրաքանչյուր ընտրություն երկրի համար նոր փորձություն է, էլ չեմ ասում ծախսերը: Ես համաձայն չեմ, որ նոր խորհրդարանական ընտրություններ լինեն»:

Ըստ պատգամավորի, որեւէ հիմք չկա՝ խորհրդարանը ցրելու համար. «Պառլամենտը պետք է երեք ամիս չաշխատի, անգործունյա լինի, որպեսզի ցրվի, իսկ մենք նորմալ քառօրյա ենք անցկացնում»:

Մեր հարցին՝ հաշվի առնելով, որ ՀՀ նախագահը գտնում է՝ մարդիկ արտագաղթում են գաղջ մթնոլորտի պատճառով, չե՞ք ասի՝ ո՞վ է ստեղծել այդ մթնոլորտը եւ ով է դրա մեղավորը: նա պատասխանեց. «Այդ մթնոլորտի պատասխանատուն բոլորն են՝ սկսած իշխանությունից, վերջացրած ընդդիմությունով»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031