Հատված քաղաքական տեխնոլոգ Սուրեն Սուրենյանցի հարցազրույցից:
– Րաֆֆի Հովհաննիսյանը կիրառում է փափուկ ուժի տեխնոլոգիա և առաջարկում է իշխանությունը վերադարձնել ժողովրդին։
– Ամենամեծ պրոբլեմը՝ ակնհայտորեն ֆավորիտ չհամարվող թեկնածուներից մեկը իրեն հայտարարեց և հիմա բոլորին համոզում է, որ ինքը Հայաստանի Հանրապետության նախագահ է։ Հենց այդտեղ քաղաքականությունը վերջացավ և տեղը զիջեց թատրոնին։
Կարդացեք նաև
– Եթե այդպես է, հանդիսասրահում ժողովուրդն էր, որին շատ բարեհաջող նորից տուն ուղարկեցին, ինչո՞ւ։
-Ի տարբերություն նախագահի բոլոր նախկին թեկնածուների, ովքեր վիճարկել են ընտրությունների արդյունքները, Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքական որևէ գնահատական չի տվել և քաղաքական պահանջ չի ներկայացնում։ Եթե Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ ձևակերպում էր իր ասելիքը, եթե Ստեփան Դեմիրճյանի անվան հետ կապվում էր հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտումը, այս մարդը խոսում է մի Հայաստանի մասին, որի ստեղծմանն անգամ ինքը չի հավատում։ Որտե՞ղ են նրա ստացած 80 տոկոս քվեները։ Ինչո՞ւ Ազատության հրապարակը այդ քան սակավամարդ է, ինչո՞ւ նա չի բարձրաձայնում, որ իր գերնպատակը ընդամենն ընդդիմության առաջնորդի օֆիցիոզ կարգավիճակի ստանձնումն է։
Ասեմ ավելին՝ այսօր Րաֆֆի Հովհաննիսյանը դարձել է գործոն, որի միջոցով, ասենք, Ռուսաստանը կարող է Սերժ Սարգսյանին պարտադրել Հայաստանի մաս կազմումը ինչ-որ նախագծերի, որոնք վտանգում են մեր երկրի ինքնիշխանությունը։ Այս իմաստով եւս մեկ անգամ արձանագրեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանի ակցիաների հետևում ես որոշակիորեն տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանի թիմի շատ պլանավորված, հստակ գործողությունները, որոնց նպատակը Սերժ Սարգսյանի իշխանությանը շատ կոնկրետ արտաքին և ներքաղաքական օրակարգի թելադրումն է։ Եթե ավելի անկեղծ, հիմա չկա որևէ համաժողովրդական շարժում և չկա որևէ նոր իրավիճակ, հիմա որոշ մարդիկ փորձում են օգտվել այն քաղաքական ձնհալից, որ ստեղծել է Սերժ Սարգսյանը երեք տարի առաջ։ Սերժ Սարգսյանի ողբերգությունն է, որ շարունակում է թաքնվել տարբեր անձանց հետևում և համարձակ քայլեր չի ձեռնարկում քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ։
– Ռոբերտ Քոչարյանին շատ չե՞նք մեծարում՝ ամեն տեղ իրեն տեսնելով։
– Ոչ, նա ամեն տեղ չկա էլ, նա պարբերաբար փորձում է տարբեր նախագծերի միջոցով վերահաստատել իր ազդեցությունը իշխանության համակարգում։ Քանի որ ես Ռոբերտ Քոչարյանին համարում եմ քաղաքական դիակ, ստացվում է, որ քաղաքական գործող որոշ սուբյեկտներ զբաղված են ահաբեկչության և դիակների քաղաքական ռեստավրացիայով։
– Եթե նույնիսկ դիակ է, բավականին ազդեցիկ է՝ ոչ միայն քաղաքական դաշտը, այլև կառավարման համակարգը իրար խառնելու համար։
– Դեռ տարիուկես առաջ ես նշել էի Սերժ Սարգսյանի երկու հնարավորությունները, նրա վերընտրվելը որևէ մեկը կասկածի տակ չէր դնում։ Նա ուներ երկու հնարավորություն՝ գնալ արմատական բարեփոխումների կամ դառնալ այն համակարգի պատանդը, որը ծնողներից մեկն էլ ինքն է։ Առաջին անգամ Հայաստանի ընդդիմությունն օգնում է ռեակցիոն համակարգին՝ պարտադրելու շատ որոշակի օրակարգ ընտրված կամ վերարտադրված նախագահին։ Քաղաքական որևէ օրակարգ չառաջադրող և ընդամենը Սյունիքի մարզպետի հրաժարականը պահանջող նախագահի թեկնածուն գործողությունների ազատություն է տալիս օլիգարխիային, որ ապրիլի 9-ին Ազատության հրապարակը մարդկանցից ազատելուց հետո գործող համակարգի պահպանման երաշխիքներ է պահանջելու Սերժ Սարգսյանից։ Եթե սա է Րաֆֆի Հովհաննիսյանի պատկերացրած Հայաստանը, ցավում եմ նման ընդդիմության առկայության համար։
– Երևանի ավագանու ընտրություններն ինչո՞ւ են մյուս քաղաքական ուժերը դարձնում օրակարգի գլխավոր խնդիր։
– Ավագանու ընտրությունները շատ կարևոր են, բայց ինձ համար ծիծաղելի են Լևոն Տեր-Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի թիմերի փաստարկները։ Ի՞նչ փոխվեց վերջին երեք ամիսներին։ Փաստորեն, նրանք հանկարծ հասկացան, որ ընտրական ինստիտուտները Հայաստանում վերականգնվել են, և փորձում են երեք ամիս հետո օրինական ընտրությունների միջոցով հասնել քաղաքային իշխանությա՞ն մայրաքաղաքում։ Լևոն Զուրաբյանը կամ Վարդան Օսկանյանը արդյո՞ք համարում են, որ Սերժ Սարգսյանի շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու հնարավորություն։ Եթե այդ վարկածը ճիշտ է, ուրեմն նրանք ճանաչում են Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը, եթե այդ վարկածը սխալ է, ուրեմն սկսվել է մեծ սիրախաղ, թե ով պետք է լինի Սերժ Սարգսյանի հետ երկխոսողը՝ Րաֆֆի՞ն, ԲՀԿ՞-ն, թե՞ ՀԱԿ-ը։
– Կարծում եք, որ ՀԱԿ կա՞։
– Լևոն Տեր-Պետրոսյանը ստեղծեց ՀՀՇ-ն և կործանեց ՀՀՇ-ն։ 88-ի շարժումը, որ ծնվեց Լևոն Տեր-Պետրոսյանի և բազում գործիչների ջանքերով, գնդակահարվեց հենց Լևոն Տեր-Պետրոսյանի շատ փոքր քաղաքական շահերի պատճառով։ Վանո Սիրադեղյանի բացակայությամբ հրաժարվել ՀՀՇ բառից, նշանակում է ոտնձգություն ոչ միայն 88-ի արժեքների նկատմամբ, այլև պարզ, բարոյական, ընկերական հարաբերությունների։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
«Իրատես de facto»
Պատուհանի տակով անցնող անվտանգության աշխատակիցը լսում է թութակի ձայն,-կորչի պոլիտբյուրոն, կորչի սովետ միությունը …: Ներս է մտնում և տանտիրոջից բացատրություն պահանջում: Լսելով որ թութակը նոր են գնել, զգուշացնում է ու հեռանում: Մի քանի օրից նորից անցնելով նույն պատուհանի տակով լսում է,- կեցցե ՍՄԿԿ-ն, կեցցե մարքսիզ- լենինիզմը…Ներս մտնելով, շնորհակալություն է հայտնում տանտիրոջը և հարցնում ինչպես դաստիարակեցիր թութակին: Տանտերը բացատրում է, որ երեք օր սառնարանում պահեուց հետո սիբիրի հոտը առավ՝ խելքը գլուխը հավաքեց:
Նախ` ես այդպես էլ չհասկացա, թե այդ այսպես կոչված «քաղաքական տեխնոլոգ » ինչ է նշանակում:
Երկրորդ` Սուրեն Սուրենյանցին խորհուրդ կտամ դադարեցնել ուրիշի գրպաններում թատրոն խաղալ ու գոնե մի անգամ ՈՒՇԱԴԻՐ լսել Ր.Հովհաննիսյանի ասածներին:
ԲՈԼՈՐԴ իրար եք անցել,որովհետև Ր.Հովհաննիսյանի (և շարժման) ստրատեգիան ուղղակի ՀՈՅԱԿԱՊ է ու ձեր հին տրյուկները էլ չի ազդում:
Հարգելի Վարազ Սյունի. կոնկրետ դեպքում քաղ.տեխնոլոգ Սուրեն Սուրենյանց ասելով ի նկատի է ունեցվում մի ,,քցող,, անձնավորություն( հանցագործ),որի նկատմամբ ոստիկանության կողմից հայտարարվել է հետախուզում:
կարողա սուրենյանցը, աբյց նա գցումա ազատության հրապարակում արդար ընդվզումով հավաքվածների դժգոհությունը մի քանի նախարարի, հինգ մարզպետի պաշտոնների հետ փոխանակողին, դա մեկանաբանություն գրողի կարծիքով գցել չի՞, մարդը պարզ ճշմարտությունա գրում,որևէ մեկը ուտոպիա ունի, թէ պաշտոնի գնացող ժառանգականները ինչ որ բան են փոխելուէ ս երկրում, տեսեք ինչ են խոսում բիրդան ընդդիմադիր դարձած ԲՀԿ,ՀՅԴ կուսակցությունենրը, բա որ նախարարական պորտֆելներ ունեիք, ինչի էդ ձեր ասածներից մեկը չէիք իրականացնում, ծառուկյանն ասումա մենք ինչ խոստացել արել ենք, ես չեմ հիշում թէ աասած լինի կոռուպցիայի մակարդակը կհասցնենք նոր հորիզոնների, պարզվեց որ քաղաքաշինության ոլորտը կոռուպցիայով ետ թողեց բոլորին, իսկ դա ԲՀԿ-ի պորտֆելն էր, Վազգեն Խաչիկյանին դատում են, իսկ նրա նախարար Աղվան վարդանյանը առավոտից իրիկուն սիրուն բաներա ասում, բա էդ ուր էր էդ մարդը ,ե րբ էդպես թալանվում էր իրեն ստորադաս հիմնադրամը, հիմա կասեն թէ մենք փոքրամասնությոն էինք, է փոքրամասնություն էիէ իշխանությնա չգնայիք, թէ փոքրամասնություն լինելը արդեն իրավունք է նույն կերպ թալանելու, չգիտեք ինչ են անում փորմաասնությանը՞, Աղվան վարդանյանը երևաի թէ իր բաժինը ստանում լռում էր, որ մեկն ասեմ, լոքյանը պակաս թալանում էր, Քուշկյանի ժամանակ առողջապահությունը պակաս կոռումպացված էր, իսկ Սուրենյանցին էս միաձայն մեկնաբանություն գրողները, պարզապես ժառանգության պորտֆելներին սպասող մեկ երկու մարդ են, բայց վախենամ երազախաբ եք լինելու ժողովուրդ., սերժը ձեզ բան տվող չի, ավելի հեշտ կկիսի իշխանությունը սուրենյանցի ասած ձեր թիկունքում գտնվողների հետ ու վերջ