Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է Գալուստ Սահակյանը ցանկանում ասել իրականում

Մարտ 22,2013 12:29

«Հացադուլը  պայքարի ծայրահեղ միջոց է, որ կարող է կիրառելի լինել այն ժամանակաշրջաններում, երբ տնտեսական համակարգ է փոխվում», հայտարարել է Գալուստ Սահակյանը։

«ՉԻ» – Որեւէ բան հասկացա՞ր։ Այսինքն՝ հացադուլը կիրառելի է միայն այն դեպքում, եթե տնտեսական համակարգ է փոխվում, իսկ եթե քաղաքական համակարգ է փոխվում՝ հեչ կիրառելի չէ։ Նույն հաջողությամբ Գալուստ Սահակյանը կարող էր հայտարարել, թե «ավտոմեքենան որպես տրանսպորտային միջոց կիրառելի է միայն այն դեպքում, եթե դրանով գնում ես Չարբախում ապրող մորաքրոջդ տեսության, իսկ քեռիների եւ այլ ազգականների այցելության դեպքում ավտոմեքենայի կիրառումն անթույլատրելի եւ անընդունելի է»։

Հետաքրքիր է՝ Appie-ը կամ Samsung-ը երբեւէ կկարողանա՞ն ստեղծել այնպիսի սարք, որը հնարավորություն կտա պարզել, թե ինչ մեխանիզմով է աշխատում Գալուստ Սահակյանի ուղեղը, կամ՝ ինչ է նա ցանկանում ասել իրականում, ու ինչպես է պատահում, որ արդյունքը միշտ գերազանցում է բոլոր սպասելիքները։ Կարծում ենք՝ կկարողանան։ Չնայած՝ նման աշխարհահռչակ ընկերությունները սովորաբար դատարկ բաների վրա փող չեն ծախսում:

«Չորրորդ ինքնիշխանություն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031