Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյան. «Առճակատումը ոչ մի տեղ չի տանելու»

Մարտ 22,2013 12:25

«Մեր պատգամավորներից մեկը նախարարներից մեկին ասել էր`բարեւ, պատասխանել էր` հետո ինչ»,- խորհրդարանում նախօրդ քառօրյա նիստերի ժամանակ տեղի ունեցած այս միջադեպն այսօր խորհրդարանական ճեպազրույցներում հիշեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Բանն այն է, որ պարոն Վարդանյանը լրագրողների հետ իր զրույցը սկսեց «բարեւ»-ով, իսկ այդ կեցվածքը`«բարեւի հեղափոխության» շրջանակներում, նախագահական ընտրություններից հետո որդեգրել են «Ժառանգության» ներկայացուցիչները:

Խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին պարոն Վարդանյանն ասաց, որ մենք հերթական անգամ ժողովրդի ոգու դրսեւորման ականտեսն ենք`նկատի ունենալով եւ հետընտրական զարգացումները, եւ ավագանու առաջիկա ընտրությունները: Առաջինի հետ կապված, բանախոսի համոզմամբ, վիճակը հանգուցալուծում է պահանջում եւ դա կարող է լինել միայն քաղաքական դաշտում. «Առճակատումը ոչ մի տեղ չի տանելու»: Վարդանյանը վստահ է, որ կողմերն ունեն այդ հնարավորությունը. «Այլապես, եթե մի կողմն ասում է, որ երեք հազար մարդ է հանրահավաքի, մյուսն ասում է`ապրիլի 9-ին մեկուկես միլիոն մարդ կբերենք, դա այլ հարթություն է եւ հանգուցալուծման չի տանում»:

Հանգուցալուծման հարցում ՀՅԴ-ի մոտեցումը հայտնի է`իրենց ճանապարհային քարտեզը, որը ներկայացվեց դեռ նախագահական ընտրություններից առաջ: Այս համատեքստում, Վարդանյանը ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի`Րաֆֆի Հովհաննիսյանին ուղղված խոսքը իշխանության մեջ եղող մտահոգ մարդու խոսք է համարում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031