Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել Բետանկուրի գործով

Մարտ 22,2013 12:11

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել այսպես կոչված Բետանկուրի գործով, հաղորդում է AFP-ն։ Այս մասին տեղեկացրել է նախկին նախագահի փաստաբան Տիերի Էրզոգը Բորդոյի արդարադատության պալատում մարտի 21-ի երեկոյան Սարկոզիի մասնակցությամբ մի քանի ժամ տևած հարցաքննությունից և առերեսումից հետո։

Նրա խոսքով՝ տվյալ տեղեկությունը բացարձակ անսպասելի է եղել։ «Սա իրավաբանական տեսանկյունից անարդար և անհետևողական որոշում է»,- հայտարարել է Էրզոգը։ Նա նշել է, որ մտադիր է բողոքարկել այն։

Ըստ հետաքննության՝ 2007թ․ Նիկոլա Սարկոզին օգտվել է Ֆրանսիայի ամենահարուստ կնոջ՝ L’Oreal ընկերության սեփականատեր Լիլիան Բետանկուրի առողջական թույլ վիճակից՝ ստանալու գումար իր նախընտրական արշավի ֆինանսավորման համար։

Գործի հետաքննությունը սկսվել է 2007թ․։ Մինչև նախագահական ժամկետի ավարտը Սարկոզին դատական հետապնդման անձեռնմխելիություն ուներ։ Սակայն 2012թ․ մայիսին նախագահական ընտրություններում սոցիալիստ Ֆրանսուա Օլանդի հաղթելուց հետո Սարկոզիի տանը և գրասենյակում իրականացվեցին խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերված փաստաթղթերը Ելիսեյան պալատի նախկին ղեկավարի դեմ ծանրակշիռ փաստարկներ չտվեցին։

2012թ․ նոյեմբերին Սարկոզին հրավիրվել էր առաջին հարցաքննությանը, որը տևել էր 12 ժամ։ Այդ հարցաքննության արդյունքում նախկին նախագահին տրվել էր «հատուկ վկայի» կարգավիճակ։

CIVILNET

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031