«Ես համաձայն չեմ, որ մենք բոլորս պարտվելու ենք, մենք պարտադրելու ենք նրան խաղաղություն»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցերի ժամանակ պատասխանելով լրագրողներից մեկի հարցին՝ ասաց «Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը:
Լրագրողը տիկին Փոստանջյանին խնդրեց մեկնաբանել Սերժ Սարգսյանի հայտարարությունը, որտեղ վերջինս մեջբերելով իր տատին ասաց, թե ութ օր սոված, աշխարհի վրա չարացած մարդու հետ խոսելու բան չունի: Փոստանջյանի կարծիքով՝ Սերժ Սարգսյանի ասուլիսը փակ տարածության մեջ հանդիպում էր՝ սահմանափակ անձանցով, որի ընթացքում գործող նախագահի հայտարարություններն խոսում էին նրա հոգեվիճակի մասին. «Մարդ, ով իրականում պարտվել է, ով իրականում խնդիրներ ունի, մարդ, ով իրականում խուճապի մեջ է»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Ձեր ամենատես աչքից և իմաստուն մտքից ոչինչ չի վրիպել։ Մենք բոլորս էլ համոզված ենք, որ Ս․ Ս․ վախեցած է։
Որ ՀՀԿ-ական բուրգը սկսվել է քանդել, դա արդեն փաստ է: Քաղաքագետ պետք չէ լինել սա տեսնելու/հասկանալու համար: Իմ կանխորոշումն այն է,որ այս (ՀՀԿ-ական) ռեժիմը ամենաշատը մոտ 1 տարի հազիվ դիմանա: