Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրախախտը դատապարտվեց

Մարտ 22,2013 12:08

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, ուրիշի փոխարեն քվեարկելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Հրանտ Գլջյանը մարտի 21-ին դատապարտվել է տուգանքի 600 հազար դրամի չափով: Գործը դատարանում քննվել է արագացված դատաքննության կարգով:

Ըստ մեղադրանքի, Հրանտ Գլջյանը ՀՀ Նախագահի ընտրությունների ընթացքում փորձել է թիվ 9/02 տեղամասում քվեարկել իր ընկեր Վիգեն Սարգսյանի փոխարեն՝ նախապես իր մոտ ունենալով նրա անձնագիրը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի կարողացել հասցնել: Հ.Գլջյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի առաջին մասով՝ Մեկից ավելի անգամ կամ, այլ անձի փոխարեն քվեարկելու փորձ, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու ստորագրությունը:

Գործը սկզբնապես ընդունվել էր Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի վարույթ, ապա ըստ ընդդատության ուղարկվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաննների դատարան, քանի որ «հանցանքը կատարվել է Երևան քաղաքի Նար-Դոսի 38 հասցեում՝ Մ. Նալբանյանի անվան 33 միջնակարգ դպրոցում, որտեղ տեղավորված է եղել թիվ 9/02 ընտրատեղամասը»։

«Փաստինֆո»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031