Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Նահապետ Գեւորգյանը (Նավո), ով հայտնի է իր սկանդալային վարքով եւ լրագրողների հասցեին հայհոյանքներ շաղ տալով, երեկ հերթական անգամ խորհրդարանում դրսեւորվել է իր ողջ «հմայքով»։
ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ի հին գվարդիայի ներկայացուցիչ Վազգեն Կարախանյանի հետ ԱԺ միջանցքում լրագրողների մոտով անցնելիս՝ բավական բարձրաձայն անպարկեշտ բառեր է օգտագործել։ Սույն պատգամավորը, որ ԱԺ-ում է հայտնվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով, այս տարիների ընթացքում այդպես էլ փաստորեն, չկարողացավ գիտակցել ԱԺ-ի, իր տան եւ փողոցի տարբերությունը:
«Հայկական ժամանակ»