Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը պահանջում է Գյումրվա «Ջրահարսին» ազատազրկել

Մարտ 22,2013 11:39

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Աշոտ Մանուկյան) 3 տարի ազատազրկման դատապարտեց Ուկրաինայի քաղաքացի Վալենտինա Ժիբելենկոյին: Դատարանը սակայն կիրառել էր ՀՀ քրեական օրենսգրքի 70 հոդվածը, նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չկիրառելու եւ 2 տարի ժամկետով փորձաշրջան էր նշանակել: Դատարանը նաեւ Վալենտինա Ժիբելենկոյին զրկել էր որոշակի պաշտոններ վարելուց:

Վալենտինա Ժիբելենկոն աշխատել էր Գյումրիի Խրիմյան Հայրիկի փողոցում գտնվող «Ջրահարս» հյուրանոցային համալիրում՝ որպես ադմինիստրատոր: Միջնակարգ կրթությամբ, չամուսնացած, ֆիզիկապես առողջ ադմինիստրատորը մեղադրվել է մարմնավաճառությանը նպաստելուն: Նա հյուրանոց է հրավիրել 5 մարմնավաճառների՝ Ն. Ա.-ին, Գ. Ա.-ին, Մ. Պ.-ին, Ն. Խ.-ին, Լ. Մ.-ին, վերջիններս նրան որպես միջնորդավճար տվել են 2000-ական դրամ, իսկ իրենք անծանոթների հետ 5-7 հազար կանխիկ դրամով սեռական հարաբերություններ են ունեցել: Նախաքննությունն անցել է արագացված ընթացակարգով եւ Վալենտինայի խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին՝ մնացել է անփոփոխ:

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի դատախազը բողոք է բերել ՀՀ քրեական եւ զինվորական գործերով դատարան, որտեղ պահանջում է նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը փոխել ազատազրկման ձեւով պատժով:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031