Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը վիրավորել եւ արհամարհել է «Ժառանգությանը»

Մարտ 22,2013 11:33

«1996 եւ 2008 թվականներին, երբ ՍԴ-ն ողողված էր ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմում-բողոքներով, ՍԴ-ն միեւնույն է, իշխանահաճո որոշում կայացրեց»,- այսօր այդ մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը`պատասխանելով այն հայտարարություններին, որ «Ժառանգության» ներկայացուցիչների իրավական հիմքերը թույլ էին:

Նա մեկ անգամ եւս հայտարարեց, որ ՍԴ ներկայացրած իրենց բողոքները միանգամայն բավարար էին ընտրությւոնների արդյունքները չեղյալ համարելու համար:

«Ժառանգության» համար Սերժ Սարգսյանի`լրագրողների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունից ամենավիրավորականն այն էր, որ մերժված առաջարկությունը նորից փակ ծրարով ներկայացվեց Րաֆֆի Հովհաննիսյանին: Ռուբիկ Հակոբյանն ասում է, որ դիվանագիտական արարողակարգով դա դիտվում է վիրավորանք, արհամարհանք դիմացինի նկատմամբ: Նա ՀՀԿ-ի ներքին խոհանոցի խնդիր է համարում`Սարգսյանը տեղյա՞կ էր, որ այդ առաջարկը մերժվել էր:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031