Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Կան նաև պառլամենտ ցրելու իրավական այլ ուղիներ»

Մարտ 22,2013 11:30

Հատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հարցազրույցից:

Նախագահը տեղեկացրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անօրինական գործողություն է պահանջել իրենից` Ազգային ժողովը ցրելու առաջարկն անելիս: Մի բան, որը չի նախատեսվում օրենքով: Եվ իրոք, Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջների մեջ այդ կետն առկա է:

– Ես կարծում եմ, որ նախագահն այնքան մեծ հեղինակություն ունի Հանրապետական կուսակցության մեջ, որ եթե կարողացել է այդ կուսակցության պատգամավորների ցուցակը կազմել, նույնկերպ էլ կկարողանա տվյալ անձանց հորդորել, որպեսզի վայր դնեն մանդատները: Միաժամանակ կան նաև պառլամենտ ցրելու իրավական այլ ուղիներ, որոնք չեմ մանրամասնի այս պահին: Իսկ ընդհանրապես իրավական հիմնավորումները գալիս-լրացնում են քաղաքական որոշումները: Ամբողջ աշխարհում է այդպես: Իրավական հիմնավորումները պարզապես տվյալ պահի քաղաքական իրավիճակի փաստագրումն են: Ի վերջո, եթե իր իսկ կազմած պառլամենտի վրա ազդեցություն չունի, բայց ցանկանում է լուծումներ գտնել, կարող է անձամբ հրաժարական տալ:

Հնչեց նաև, որ դուք 5-րդ շարասյուն եք երկրում:

– Այդ իրենք են, որ բազմամիլիարդ պարտքեր են վերցնում դրսի աշխարհից կամ փորձում են գրանտներ ձեռք բերել: Իրենք են, որ իրենց ընտրված լինելու փաստի` որպես միակ հղում, անում են գերտերությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարների շնորհավորանքները: Հենց այստեղ պետք է ասել հայկական խոսքը` սայլի տեղ սելվորն է ճռռում: Իսկ շարժումը, որ բացառապես ներհայաստանյան շարժում է, ներկայացնում են որպես 5-րդ շարասյան փաստ: Էլ չեմ ասում այն մասին, որ Թուրքիայի նախագահը ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանին է շնորհավորել, այլ՝ Սերժ Սարգսյանին: Հիմա թող իրենք բացատրեն, թե այդ ինչպե՞ս է լինում, որ իրենց ուղղված շնորհավորական խոսքի երկրորդ նախադասության մեջ արդեն նշում են Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ բովանդակային քայլերի իրականացման մասին` համաձայն Մադրիդյան սկզբունքների, ինչը ենթադրում է ազատագրված տարածքների վերադարձ: Երրորդ նախադասության մեջ էլ մատնանշում են հայ-թուրքական ինչ-որ գործընթացի մասին ինչ-որ արձանագրությունների շրջանակներ:

Այնպես որ փաստերը բոլորովին այլ բան են ասում:

ԳՈՀԱՐ ՍԱՐԴԱՐՅԱՆ

«Հայացք»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031