Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդդիմության համախմբումներ եղել են, բայց ռեալ արդյունք չի եղել

Մարտ 22,2013 11:21

ՀԱՐՑ. Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում, որպեսզի ընդդիմադիր դաշտը միավորվի։ Այս անգամ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ ինչո՞ւ չստացվեց միասնական ճակատով պայքարի դուրս գալ իշխանության թեկնածուի դեմ։

ՊԱՏԱՍԽԱՆ. Բացի Հայ ազգային կոնգրեսից, մյուս «ընդդիմադիր» կամ «այլընտրանքային» կոչված ուժերն այսպես թե այնպես խաղեր են տալիս իշխանության հետ, որի պատճառով անհնարին է դառնում նրանց միավորումն ամեն կարգի ընտրություններից առաջ։ Մյուս կողմից, երբ առաջնահերթորեն երկրի առջեւ կանգնած է իշխանափոխության կարեւորագույն հարցը, անթույլատրելի է քաղաքական ուժերի կողմից նախապայմաններով եւ տարաբնույթ վերապահումներով հարաբերակցվել միմյանց հետ «համագործակցության» անվան տակ։

ԵՐՋԱՆԻԿ ԱԲԳԱՐՅԱՆ

ՀԱԿ անդամ

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Կարծում եմ, որ առաջին հերթին նրանց խանգարում է այն հանգամանքը, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը լուրջ չեն վերաբերում ընտրություններին, եւ պետք է ասեմ՝ դա վերաբերում է ինչպես համապետական, այնպես էլ տեղական ընտրություններին։ Պետք է նաեւ նշեմ, որ ընդդիմության համախմբումներ եղել են, բայց ռեալ արդյունք չի եղել։ Եվ երրորդը, ընդդիմությունը Հայաստանում շատ բազմերանգ է եւ փոփոխական։ Գաղափարական դաշինքներ էլ համարյա թե չեն ստեղծվում։

ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ

 

ՊԱՏԱՍԽԱՆ.  Ընդդիմադիր դաշտը բազմադեմ է՝ կազմված տարբեր ուժերից, համոզմունքներից եւ ամբիցիաներից։ Ամեն մեկը ձգտում է իրեն վերապահել առաջնությունը, ամեն մեկը փորձում է իր շահը ստանալ… Սա թիվ մեկ խնդիրն է, որը ոչ միայն խոչընդոտում է ընդդիմության միավորմանը, այլեւ սահմանաբաժան է գծում նրա եւ ընտրազանգվածի միջեւ։ Մյուս կարեւոր պատճառը, իմ կարծիքով ընդդիմության հստակ հայեցակարգերի բացակայությունն է, պետականակերտման տեսլականի բացակայությունը։ Սրան գումարենք նաեւ ընդգծված առաջնորդի բացակայությունը։ Ցավոք, Լեւոն Տեր-Պեւորոսյանից զատ, այս տարիների ընթացքում առաջնորդ չձեւավորվեց, մինչդեռ փոփոխվող ժամանակների հետ ասպարեզ պիտի գային նոր սերնդի առաջնորդները։

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

թատերագետ

Պատրաստեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031