Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ափսոսում են, որ Բեգլարյանին չեն ասել, թե նկարում են «В мире животных» հաղորդման համար

Մարտ 22,2013 11:09

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է փետրվարի 18-ին Մետաքս թաղամասում լրագրողների վրա հարձակման, նրանց մասնագիտական գործունեության խոչընդոտման փաստով հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության հիմնավորմամբ։

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ի երեկոյան Մետաքս թաղամասում կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայր Հակոբ Բեգլարյանն ու նրա թայֆայի այլ ներկայացուցիչներ «Հրապարակ» եւ «Ժամանակ» օրաթերթերի լրագրողներին անպարկեշտ խոսքերով արգելել էին մուտք գործել Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբ, ինչի մասին կա համապատասխան տեսանյութ ու ձայնագրություն, որոնք, սակայն, հիմք չեն հանդիսացել նրանց հովանավորող քննչական մարմնում։

Մինչդեռ լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է։ Ակնհայտ է, որ այս վարքը խրախուսվում է երկրի նախագահի եւ իշխանության կողմից, որոնք պատրաստվում են առաջիկա ընտրություններին օգտագործել Բեգլարյանների ռեսուրսը։ Նկատենք, որ Հակոբ Բեգլարյանը, ով նախկինում Պետգնումների գործակալության պետն էր եւ պաշտոնանկ եղավ յուրացումների ու չարաշահումների բացահայտման պատճառով, ՀՔԾ-ում առերեսման ժամանակ հանդես է եկել ուշագրավ «ինքնախոստովանությամբ»։ Նա պնդել է, թե լրագրողներն իրեն նկարելու փորձ են արել, ու երբ ինքը հարցրել է՝ ինչո՞ւ եք նկարում, պատասխանել են. «В мире животных» հաղորդման համար է։ Բեգլարյանը, իհարկե, չի մանրամասնել, թե այդ տեսանյութը կենդանիների հաղորդման ժամանակ ինչ ֆորմատով էր ցուցադրվելու։ Ափսոս, որ մենք՝ դեպքին մասնակից լրագրողներս, նման ֆանտազիա չենք դրսեւորել եւ նման բան չենք ասել։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031