Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը Լոնդոնում ընթացող Հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում սեւ խաղաքարերով մեթոդաբար մեծացնելով ճնշումը Թեյմուր Ռաջաբովի նկատմամբ՝ ադրբեջանցուն պարտադրեց 54-րդ քայլում անձնատուր լինել:
Հաջորդ տուրում Արոնյանը, որն ունի 4,5 միավոր, խաղալու է սպիտակներով՝ Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Ի դեպ, նույնքան՝ 4,5 միավոր ունի նաեւ նորվեգացի Մագնուս Կարլսենը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ