Լրահոս
Ալիեւը «շիրա էր տալիս»
Օրվա լրահոսը

Գյումրու ՀԱԿ համակարգող. «Րաֆֆի Հովհաննիսյանը յուղ է վառում»

Մարտ 22,2013 00:00

ՀԱԿ անդամ Մուրադ Գրիգորյանը Րաֆֆի Հովհաննիսյանին քննադատում է  ծրագիր չունենալու  ու Սերժ Սարգսյանի հետ գաղտնի բանակցելու համար:

ՀԱԿ համակարգող Մուրադ Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` լրատվամիջոցների հետ հանդիպմանը,  խստորեն քննադատեց ոչ միայն վերջինիս,  այլեւ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին: «Սերժ Սարգսյանի ասուլիսը գնահատում եմ որպես վատ կազմակերպված և վատ բեմադրված մենախոսություն:  Մենախոսություն, որի  դեկորացիան հրավիրված, նստած լրագրողներն էին: Կարծում եմ, որ ժամանակն էր եկել, և Սերժ Սարգսյանը  վարպետորեն  որսաց ժամանակի պահը,  Րաֆֆի Հովհաննիսյանին մեղմ ասած բացահայտելու, իսկ  իրականում ծակել-փչացնելու:  Րաֆֆին իր խորհրդատուներով և խոհեմաբար, իհարկե, այս բառը չակերտների մեջ, 10-20 օր է` գնացել էր Բաղրամյան  26 և ոչինչ չէր ներկայացնում հանրությանը, իր համակիրներին: Ես կարծում եմ, որ  նրանց  մեջ կար ներքին պայմանավորվածություն,  և այն  գործել է դեռևս  առաջադրվելու ժամանակներից,  քվեաթերթիկում հայտնվելու պատվեր-պահանջարկից, որով Րաֆֆին իր երկու գործընկերների` Հրանտի և Պարույրի հետ իմիտացիոն կերպով ապահովեցին քաղաքական մրցակցության ինչ-որ իմիտացիա: Այն  սիրահոժար, շատ օպերատիվ ձևով Սերժ Սարգսյանը թմբակահարում էր դրսերում : Դեռևս այդ ժամանակվա պայմանավորվածություններից  ելնելով`  նաև սկսած  քարոզարշավի ժամանակներից , երբ պետական լրատվամիջոցները` Միշիկի քավորությամբ,  հենց քարոզարշավը դեռ չմեկնարկած Րաֆֆուն ներկայացնում էին որպես երկրորդ տեղ գրավող թեկնածու: Եվ հիմնականում դա էր այն արգումենտը,  որ իշխանություններից զզված, ջղայնացած, ըմբոստացած ժողովուրդը փորձեց երկրորդ տեղին դարձնել առաջին տեղ,  միայն թե այս բանդայից ազատագրվեն», -կարծում է Մուրադ Գրիգորյանը:

Ըստ մեր զրուցակցի, այդ փոխպայմանավորվածությունը ճիշտ ժամանակին օգտագործեց Սերժ Սարգսյանը` հայտնվելով շահեկան դիքերում: «Դեռևս այդ փոխպայմանավորվածության հաճախորդացման ժամանակներից `տարածված տերմին է, գործել է ներքին պայմանավորվածություն, իսկ հիմա ենթադրում եմ, որ Սերժ Սարգսյանի օրումեջ իրար հաջորդող կանչերից, ոչ  այցելություններից հետո, Սերժ Սարգսյանը համոզվել է, որ քաղաքական մրցակցության իմիտացիան այն ցանկալի էֆեկտը չի տվել, որ կարողանար կամ Մոսկվայում կամ Բրյուսելում որպես ժամանակ ձգելու ռեսուրս օգտագործեր, և ինքը պահը ճիշտ կողմոնորշվեց:  Րաֆֆին քանի դեռ լռում է,  առաջինը ինքը կատարեց բացահայտումներ, սովորաբար նման դեպքերում պատասխանող կողմը  հայտնվում է արդարացողի, նվնվացողի, կիսատ-պռատ հերքումներ տվողի դերում: Էսպես,  թե էնպես քարզոչական իմաստով շահեկան դիրքում  հայտնեց Սերժ Սարգսյանը»,- շարունակեց ՀԱԿ համարգողը:

Ըստ նրա,  սկսած այն պահից, երբ Սերժ Սարգսյանը ակնարկեց իրավապահ համակարգի օգտագործման մասին`  սահմանադրական կարգի պահպանումը  պատճառաբանելով, հենց նույն գիշերը Րաֆֆու ծնողները հայտնվեցին Երևանում` Ազատության հրապարակում: «Կարծիք ունեմ,  նկատի ունենալով թեկնածուի ամբողջ պաշարը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը յուղ է վառում իր չունեցած ծրագրով, իր անորոշ-աղճատ խոսքերով, հիմա  արդեն մտածում եմ, որ պապան-մաման եկել են իրենց երեխայի ձեռքը բռնեն, և վերջապես ու վերջնականապես իրենց բալիկին տուն տանեն: Ի նկատի ունեմ ԱՄՆ-ն: Կյանքը ցույց տվեց, որ էդ տղայի մոտ չի ստացվում.  20 տարի է ` համառում է ,  ճգնում է այս ու այն կողմ  ու չի ստացվում», -եզրափակեց մեր զրուցակիցը :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ես իսկականից հոգնեցի այսպիսի «վերլուծություններից»: Նախանձ ՀԱԿ-ի հերթական մա՞ղձը: Այ մարդ, դուք խոսացեք ՁԵՐ ծրագրերից դե,եթե ունեք:

    • Նորայր says:

      Հարգելի պ-րն Սյունի կարդացի ձեր կարծիքը և ևս մեկ անգամ համոզվեցի հայկական հայտնի թևավոր խոսքի արդիական լինելու մեջ,<> դուք ամստերդամից տեսնում եք ինչ-որ <>, բայց ձեր հեռատեսությունը չի բավարարում տարրական թատերական խաղը տեսնելուն: Մեկ խնդրանք մեր հայրենակիցներին` կոռեկտ եղեք ձեր <> հայտնելու մեջ:

  2. garnik says:

    ԱՍՎՈՒՄ Է,թե 20 տարի է ` համառում է , ճգնում է այս ու այն կողմ ու չի ստացվում ……….
    կարծես թե ձեզ մոտ, նկատի ունեմ (ՀԱԿ-ը )լավ է ստացվում, ժողովրդին 5 տարի փողոց հանել ամպագոռգոռ հայտարարություններ անել, իսկ երբ եկան ընտրությունները,այսինքն գործելու պահը, բոլորդ քաշվեցիք տներով և էլի Րաֆֆին մնաց ժողովրդի հետ, Ամոթ ունեցեք մի քիչ վերջապես

  3. Anahit says:

    Հետաքրքիր է;ինչը չի ստացվում?Եթե ստացվելիքը ի նկատի ունեք մեծն Լեւոնի «Ազգային գաղափարախոսությունը կեղծ կատեգորիա է» անկեղծ բարբաջանքը,վաղուց չի ստացվել,մենակ Րաֆֆիի մոտ չէ,միլիոնավոր հայերի մոտ,որոնք պահպանում են ազգային նկարագիրը եւ ապրում են Հայրենիքի ցավով:Գուցե որոնումների մեջ են,անցավ,անցնցում ելք են փնտրում սպիտակ եղեռնից ազգը փրկելու?Կարող եք,մարտի մեկեր բացառող ուղի ցույց տվեք,եթե ոչ,պապա-մամա ծաղրելով,անարգում եք հայ մնացած ընտանիքի մոդելը:
    ԱՄՈԹ Է:

  4. Gyumri says:

    Այ տղա մուրադիկ եդքան խելք ու շնորք ունեիր հարազատ գյուղում գոնե ընտրող կունենաիր, ժողովուրդ, սրա ասածները բանի տեղ մի դրեք.

    • Karen says:

      Այ տղա, անունը փոխելը Մուրադը դարձնել Մուրադիկ ու սրա ասածների բանի տեղ մի դրեք ևս պարունակում են վիրավորանքններ և ոչ նորմատիվային լեքսիկա է օգտագործված խախտում եք ձեր գրված կանոնակարգը և դա համարում եմ կողմնապահություն ձեր կողմից: Իսկ այս մարդը որ նույնիսկ անունով չի ներկայացել կարող եմ ասել որ ցույց է տվել իր անմակարդակությունը և ասեմ որ, պարոն Գրիգորյան ստացել է 46 տոկոս և պարտվելու պատճառը եղել է գյուղապետը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031