Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքացին այսօրվանից բերանը կարած նստելու է Ազատության հրապարակում (Տեսանյութ)

Մարտ 21,2013 23:39

Նա այդ քայլին դիմում է՝ «իշխանափոխության, Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակի» համար:

Արդեն 11 օր Ազատության հրապարակում հացադուլ անող Րաֆֆի Հովհաննիսյանին այսօրվանից միանալու է մեր համաքաղաքացիներից մեկը՝ Շահինյան Կարենը: Նա Ազատության հրապարակում նստելու է ոչ միայն հացադուլ անելով, այլեւ՝ բերանը կարած:

Նա Aravot.am-ի հետ զրույցում պատմեց. «Անձամբ ես Սոչի քաղաքում իմ մտերիմներին թողել եմ, եկել եմ զուտ ստեղ, որ Րաֆֆիին պաշտպանեմ: Արդարության, իմ ժողովրդի համար եմ եկել: Պետք չի, որ էդ մարդը նստի հացադուլի, բայց ես եկել եմ, որ էսօրվանից սկսած բերանս կարած նստելու եմ հացադուլի՝ ի նշան մեր Րաֆֆի Հովհանիսյանի հաղթանակի»:

Քաղաքացին իր այդ քայլով պահանջելու է իշխանափոխություն:

Թե ի՞նչ կտա դա՝ ըստ նրա, եթե իր նման քաղաքացիներ շատ լինեն, ովքեր բերանը կկարեն ու կնստեն Ազատության հրապարակում՝ մի արդյունք, փոփոխություն կլինի:

Մեր հարցին՝ դա ծայրահեղ քայլ չէ՞՝ նա վստահեցրեց. «Ծայրահեղ քա՞յլ: Ես կեթամ մինչեւ վերջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (31)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Առաջարկում եմ ազատության հրապարակում օդի անալիզներ վերցնել և հոգեբույժների հերթապահություն սահմանել… սա կարող է ինչ որ անհայտ վիրուս լինել: վաղն էլ մի ապուշ կարող է ինքնահրկիզում որոշի անել, կամ խարակիրի…
    ԱՐԴԵՆ ՄԱՌԱԶՄԻ ԵՆՔ ՀԱՍՆՈՒՄ

    • Աննա says:

      Երևի տեղդ տաք է փորդ կուշտ, չգիտես ինչ է նշանակում ծայրահեղ հուսալքության մեջ լինելը, երբ կամուրջներից մարդիկ իրենց նետում են կամ բնակարանում իրենց կախում են, ծայրահեղ կարիքից դրդված։ Դու և քո նախագահը ցավ, ամոթ չեք զգոււմ։ Ինչու՞ ես մտահոգվում հրկիզվելուց, չէ՞ որ ձեր ռեժիմի զոհերն են բոլորը, հա՜ աշխարհի լրատվամիջոցները միգուցե՞ անդրադառնան Հայաստանի խնդիրներին, մի անհանգստացի Սերժը նրանց դրածոն է, ոչ թե Հայաստանի ժողովրդի նախագահը։

      • Հրանտ Պապիկյան says:

        Բալիկ ջան, հետդ դու-ով եմ խոսում, որովհետև ինքդ ես այդպես որոշել` քո դիմելու ձևով… Չգիտեմ քանի տարեկան ես, բայց երևի հուսալքությունը հաճախ է տիրում գիտակցությանդ: Ինձ դա խորթ է, բայց ոչ թե այն պատճառով, որ կյանքս տաքուկ է եղել, այլ որովհետև միշտ հավատացել եմ, որ ելք կա, և ի վերջո գտել եմ: Վիրավոր վիճակում ընկերոջս քարշ տալով շրջափակումից դուրս եմ եկել, երբ բոլորը մեզ զոհված էին համարում… Ծանրագույն մեղադրանքով ուզում էին քավության նոխազ դարձնեն` առանց դատապաշտպանի կարողացել եմ ինձ արդարացնեմ և տարուց ավել կալանքից հետո լսել` “անհապաղ ազատել դատարանի դահլիճից”… Հարկայինի հետ պայքարել եմ, մինչև բաժնի պետի գործից ազատում, բայց իմ բիզնեսն էլ եմ կորցրել` տունս թողնելով գրավի տակ: Բայց խարակիրի չեմ արել, աշխատանք եմ գտել և տակից դուրս եմ գալիս: Օմարի լեռնանցք եմ ազատագրել, որտեղ այնպիսի վերքեր եմ ստացել, որ բժիշկները հույս չէին տալիս` միայն ԵՍ եմ հավատացել, ոտքի եմ կանգնել և վերադարձել ՇԱՐՔ: Տասից ավել հրազենային վերքեր ունեմ, մի այդքան էլ շքանշան, բայց ԵՐԲԵՔ դոշ չեմ ծեծել, չեմ ասել “Էս ծառն իմն ա, էս սարն իմն ա…”, հայրենիքի պարտք ա` կատարել ենք: Որ աստված չանի` նորից լինի, էլի կատարելու եմ, որ ԴՈՒ շարունակես ազատ ապրես, տաքուկ և կուշտ ապրես… կոմենտներ գրես, ինքնահաստատվես… Եղա՞վ Աննա ջան:
        Հա’, մեր երկրում շատ ու շատ խնդիրներ կան: Այնքան շատ, որ երբեմն զզվում եմ, բայց իմ ապրած կյանքը ինձ թույլ չի տալիս ՀՈՒՍԱԼՔՎԵԼ կամ պատշգամբից նետվել: ՈՒ լավ իմացի` ԲԱԼԻԿ ՋԱՆ, էս խնդիրներն էլ են լուծվելու, և լուծողները ԻՄ ՆՄԱՆ ՏՂԵՐՔՆ ԵՆ, ոչ թե դրսից ֆինանսավորվող գույնզգույն “ՓՐԿԻՉՆԵՐԸ” և կեղծ մեսիաները: Էլ չեմ ասում կոնկրետ այս ФУФЛО-ի մասին: Այսօր հատուկ գնացել եմ օպերա, որ հասկանամ էս ինչ նոր քրիստոս ա հայտնվել: Պարզվեց որ այդպիսի բան չկա` բլթացրել ա ու հեռացել: Բայց եթե լիներ էլ, էլի եմ կրկնում` հոգեբույժի կարիք էր լինելու: Քեզ մի խորհուրդ տամ` որ հուսալքվում ես, խորը շունչ քաշիր և հիշիր, որ ոչ մի բարի քեռի չի գալու քեզ ծայրահեղ վիճակից հանի: Դու ես դա անելու… և ընդհանրապես` ախր դուք շատերդ ի՞նչ գիտեք, թե ծայահեղ վիճակը որն ա… ու աստված տա չիմանաք էլ: Բացի այդ` մի քանի ամիս համբերեք, կտեսնեք որ ամեն ասածի չեն հավատա … ամեն փայլուն բան` ՈՍԿԻ ՉԻ

        • Աննա Վանաձորից says:

          Ես էլ 2 տարի զինվոր եմ պահել ձեր մարտնչած վայրերում՝ առաջնագծում։ Հավատացեք, որ շատ քիչ է տարբերվում ներկայիս առաջնագծի վիճակը ձեր ժամանակներից։ Տարբերությամբ, որ ազերիները հիմա ավելի ժամանակակից զենքերով են զինված։ Այդ ամենը տեսել եմ, զգացել եմ և հասկացել եմ, որ ներկայիս նախագահը հայ ազգի հետ ընդհանրապես կապ չունի, որովհետև բացի եթերներով քննադատելուց ոչ մի ուրիշ միջոցներ չի ձեռնարկում երկիրը կազմաքանդողների դեմ։ Իսկ ինչ մնում է Ազատության հրապարակում հավաքված մարդկանց պիտակավորելուն, դա արդեն ազատամարտիկին վայել կեցվածք չէ, իմ կարծիքով։ Իսկ ձեր նման տղաները, որ Ղարաբաղը ազատագրեցին, ինչպե՞ս են հանդուրժում մեր ժողովրդի օրեցօր ստրկացումն ու օտարումը մեր հայրենիքից։ Նշեմ, որ ես հավատացյալ եմ և հուսալքված պահերին Աստծո օգնությանն եմ դիմում և հավատում եմ, որ Աստված պետք է պատժի բոլոր երեսպաշտներին (Երեսպաշտների ոսկորները պիտի ցվրվեն – Աստվածաշունչ), անօրեններին․․․

          • Հրանտ Պապիկյան says:

            Եթե իրական հավատացյալ եք` ողջունելի է, բայց ըստ որոշ Ձեր բառապաշարի, կարծես թե “Լևոնի վկաներից” լինեք: Իսկ ո՞վ է ասել, որ ազատության հրապարակը ով մտավ, արդեն սուրբ է դառնում: Ձեր պիտակավորումների համեմատ` սեփական երկրի նախագահի հասցեին, իմ ասածը ընդամենը կսմիթ է: Բայց ես իմ ասածներից չեմ հրաժարվում: Ինչ վերաբերվում է փրկիչներին և մեսիաներին` հիշեցնեմ աստվածաշնչից այլ պատգամ` Զգուշացեք կեղծ մարգարեներից, որոնք կգան իմ անունով….

          • Աննա Վանաձորից says:

            Ես ՛՛Լևոնի վկաներից՛՛ չեմ, 2008-ին էլ ԼՏՊ-ի պատճառով Սերժին եմ ընտրել, որի համար շատ եմ զղջում։ Այս 5 տարիներին Սերժը միայն եթերներով նախագահ եղավ, իրականում ժողովուրդը նախագահ չունի։ Իսկ 2008-ին ես ԼՏՊ-ին գրեցի հետևյալ տողերը․
            ․․․Մինչ հանդուրժում էինք քո պիղծ գալուստը
            Հանուն Արցախի, հանուն հայության,
            Հանուն եղբայրական սեր ու միության,
            Չէ՞ որ եկել էիր Արցախի քողով,
            Հանուն միացման դրոշակներով,
            Այժմ Արցախը խաչն ես հանում
            Հանուն որկորիդ, հանուն քո գահի։
            Հեռացի՛ր, դժնի խավարի որդի,
            Ծանոթ ենք ձեռքերիդ անհոգի գործին,
            Ծանոթ ենք պիղծ շուրթերիդ խոսքին,
            Դու արդեն փխսած մաղձն ես մեր կյանքի,
            Միայն շներն են փխսածին դառնում,
            Այդպես է գրված Աստվածաշնչում․․․
            Ազատության հրապարակը Հայաստանի ազատ քաղաքացիների հաղթավայրն է, իսկ սրբություն մենք Աստծուց խնդրում ենք Մայր աթոռում տեսնել։ Մարգարեներ և սրբեր տա Աստված Մայր աթոռից դուրս գան։

          • Հրանտ Պապիկյան says:

            Ես պոեզիայի մեջ էքսպերտ չեմ, բայց մի քիչ լյապիս Տրուբեցկոյի ոճին էր նման… շատ դաժան էր: Բայց մի ուղղում անեմ` “փխսել” չի, այլ “փսխել”: Մնացածը դուրս եկավ…

    • R. Martirosyan says:

      Հարգելի Հրանտ, ավելի կրեատիվ ու բարոյական առաջարկ չունես? Միգուցե ամբողջ Հայաստանի օդի անալիզ վերցնենք, հատկապես իշանական գարշահոտությամբ հագեցած մի շարք պետական կառույցների շրջակայքում: Պատկերացնում ես թե անալիզի արդյունքներն ինչպիսին կլինեն ասենք կառավարության, նախագահականի, կամ ազգային ժողովի շրջակայքում:

      • Հրանտ Պապիկյան says:

        Հարգելի Ռ. Մարտիրոսյան, Ձեզ Դուքով եմ դիմում` գարշահոտություն Ձեր նշած վայրերում ԿԱ’, այն էլ ինչպիսի’: Դրա դեմ պետք է պայքարել: Բայց դա պետք է անել հետևողական, հատ առ հատ, առանց օտար ջրաղացներին ջուր լցնելու: Սա իմ կարծիքն է, ես այնքան ԿԱՄ, որ այն ունենամ, այնքան ունե’մ արած այս երկրի համար, որ շատերից ավել իրավունք ունենամ երկրիս ապագան որոշելու(վերևում`Աննային պատասխանելիս մանրամասնել եմ ): Ես դեմ եմ, որ իմ անունից կոչեր հնչեն, որովհետև էդ ժողովուրդ ասածը մենք էլ ենք, ՈՒ ՔԻՉ ՉԵՆՔ: Ես դեմ եմ հինգ տարին մեկ այդ հրապարակ անհայտությունից հայտնված փրկիչներին, նրանց շուրջը անմիջապես հայտվող ՀԱՅՏՆԻ դեմքերին, իրենց Պողոս` հեռացի… Պետրոս` նախագահ… հոգնացրած կոչերով, դեմ եմ այնտեղ մարդկանց իրոք վատ վիճակը շահարկելով` իրենց սեփական խնդիրները լուծել փորձող Օստապ Բենդերներին: Համոզված եմ, որ օգտագործվում են նաև որոշ անթույլատրելի տեխնոլոգիաներ, որոնք ազդում են մարդկանց հոգեբանության վրա: Շատ հատուկ ծառայություններ վաղուց ի վեր աշխատում են այդ կոդավորումների վրա, որ մարդկանց որոշակի տեսակի տանում է դեպի ագրեսիվ հուսալքության վիճակի և ծայրահեղ քայլերի: ՎԻՐՈՒՍ ասելով` դա նկատի ունեի: Իսկ գարշահոտության դեմ պայքարենք: Նույն հրապարակը թող լինի այդ զենքը: Ամեն օր… շաբաթը մեկ…, ամիսը մեկ… դուրս գանք մի կոնկրետ հարցով, մի կոնկրետ օրենքի դեմ, մի կոնկրետ պաշտոնյաի դեմ , և ՉՀԵՌԱՆԱՆՔ մինչև հարցի լուծումը: Գարշահոտությունը տանտիրոջը մեկ ուրիշով փոխելով չի անցնի, դա “ՆԱՐՈԴՆԻԿՈՒԹՅՈՒՆ” շարժումն է հիշեցնում: Ի վերջո պոտենցիալ “նոր տանտերերը” իմ կարծիքով նույնպես վարդի բույր չեն արձակում…

        • Ամալյա says:

          Հարգելի Հրանտ Պապիկյան, ինձ շատ դուր եկան Ձեր խելացի պաատասխանները: Ձեր դիպուկ պատասխաններ տալու տաղանդին կնախանձեին մեր երկու ընտրված և չընտրված նախագահները: Բայց ինչպես գործող նախագահն է համառորեն խույս տալիս որևէ խոստում, որևէ հույս տալուց, դուք էլ խուսափեցիք Ձեր կարծիքը հայտնել մեր նախագահի վարած քաղաքականության,արած և չարած գործերի և այն մասին թե ինչու է երկիրը այդպիսի վիճակում, և ինչն է պատճառը որ ազատության հրապարակում այսքան մարդիկ վարակվել են ըմբոստության վիրուսով և ինչ նրանց միջոց կփրկի ( բացի ինքնակոչ մեսիաներից ու հոգեբույժներից)

          • Հրանտ Պապիկյան says:

            Ամալյա ջան` շնորհակալություն: Փաստորեն տեղս չգիտեն էլի…))) Իսկ կատակը մի կողմ` Ես անչափ մտահոգված եմ երկրի վիճակով:
            Մեր արտաքին քաղաքականությունից ես շատ գոհ եմ:Ներկա պահին ավելին կարծում եմ հնարավոր չէ:
            Ինչ վերաբերվում է երկրի ներքին վիճակին` սոցիալական, տնտեսական… այստեղ գոհ լինելու բան չկա: Ժողովրդի մեծ մասի վիճակը ստորացուցիչ է: Պատճառնե՞րը , Խնդրեմ` խայտառակ կադրային քաղաքականություն, մենաշնորհային տնտեսություն, Օրենքի կիրառման երկակի ստանդարտներ, և որպես վերջինիս հետևանք` կոռումպացված չինովնիկներ, անպատժելիության զգացում ունեցող քրեաօլիգարխիկ ֆեոդալիկներ, որոնք տնօրինում են տնտեսության համարյա ողջ ծավալը… էլ որն ասեմ: Շատ խնդիրներ ուղղակի հրատապ, ինչու ոչ` վիրաբուժական միջամտություն են պահանջում: Բայց հավատացեք` այս ծանր վիճակի լուծումը այդքան պարզունակ չէ, անունն էլ “ԲԱՐԵՎ”…
            Երբեմն ես մտածում եմ, որ գործող նախագահը ունի նաև օբյեկտիվ տեղեկացված լինելու խնդիր: Ես կարծում եմ, որ նա ինֆորմացիոն շրջափակման մեջ է: Տեղ է հասնում միայն ֆիլտրված և գրաքննված ինֆորմացիան: Հաստատ դա ընդանեը արջի ծառայություն չի` շեֆին չվշտացնելու պարզամիտ մեկնաբանությամբ: Ոչ’, դա ուղղորդվող սաբոտաժ է` որոշակի շրջանակների շահերը սպասարկելու և տեղերում իրենց սրտի ուզածը անպատիժ անելու համար: Այս հարցում մենք կարող ենք, և պետք է մեր դերը ունենանք: “ԲԱՐԵՎԻ” շարժումը իր մեծագույն դերը ունեցավ այս հարցում: “Շեֆ ջան, ամեն ինչ լավ ա” զեկույցները ի չիք դարձան ընտրությունների ընթացքում: Նախագահը առիթ ունեցավ գնահատելու իրեն շրջապատող շատ դեմքերի իրական արժեքը և հեղինակությունը` իրենց տեղերում: Պարզ դարձավ, որ ոչինչ էլ լավ չի, որ այսպես շարունակել չի կարելի: Կհարցնեք` իսկ այդ դեպքում ինչու՞ եմ ես դեմ Րաֆֆիին և այս հեղափոխական կոչերին: Դա շատ պարզ է` ես վստահ եմ, որ “բարև”-ը դա հերթական գունավոր պրոեկտ է, որի գերնպատակը մեր երկրի ոչ թե ներքին, այլ ԱՐՏԱՔԻՆ ԿՈՒՐՍԻ փոփոխումն է: Իսկ առկա ներքին ծայրահեղ վիճակի շահարկումը ընդամենը պարարտ հող է հեղափոխական վիրուսների շղթայական տարածման համար: Րաֆֆին այսքան ժամանակ ոչ մի անգամ խորհրդարանը չի դիտել որպես իրական խնդիրներ լուծելու, ժողովրդի դարդով տապակվելու վայր: Բայց չէ որ հենց խորհրդարանը և նրան հաշվետու կառավարությունն են ներքին չարիքների բուն պատճառը:Նախագահը ավելի շատ արտաքին հարցեր լուծող է:Բայց Նա խորհրդարանի ամբիոնը թողել է մի լաչառ աղջկա ու ևս մի քանի դեմագոգների, որոնցից այսքան ժամանակ ոչ մի կոնստրուկտիվ առաջարկ չեմ լսել… միայն դատարկ քննադատություն և պոպուլիզմ: Մի անգամ մտքով չանցավ հացադուլ անի որևէ օրինագծի ընդունման համար` հարկային կամ սոցիալական որևէ կոնկրետ բեռ թեթևացնելու համար: Իսկ Նախագահի աթոռի համար անում է…. Պատճառը մեկն է` արտաքին քաղաքականության տնօրինումն է պետք: Բայց իր հիմնական նպատակին չհասնելով, Րաֆֆին այնուամենայնիվ շատ կարևոր գործ արեց` բացեց նախագահի աչքերը,ինչպես նաև արթնացրեց քնած ժողովրդին, որի համար շատ ուրախ եմ: Ես շատ մեծ հույս ունեմ, որ նախագահը այս ամենից լուրջ հետևություններ կանի և կստանձնի բարեփոխումների իրագործման ծանր բեռը, ինչպես խոստացել է: Ես պատիվ եմ ունեցել ժամանակին ծառայել իր ղեկավարության տակ և շատ հարգում եմ: Բավականին ծանոթ եմ իր մարդկային և գործնական հատկանիշներին: Հավատացնում եմ, նա իրոք տանել չի կարողանում բռի, անգրագետ և գործին չտիրապետող մարդկանց, բայց կտրուկ լուծումների հազվադեպ է գնում: Հարցերը լուծում է շախմատային հանգստությամբ: Ես երբեմն մտածել եմ` ինչպես է նա հանդուրժում այդքան իր չսիրած տեսակից իր շուրջը, և կարծում եմ, պատճառն այն է, որ իրոք ամեն ինչ այդքան հեշտ ու հասարակ չի, ինչպես կարող է թվալ: Բաներ կան, որ երևի մենք չգիտենք: Բայց ազնվորեն ասում եմ` ես Նախագահին հավատում եմ և անկեղծորեն չէի ցանկանա, որ ժամանակը ինձ հակառակը ապացուցեր:
            Էս էլ իմ կարծիքը, հարգելի Ամալյա` չգիտեմ, գոհացրեց այն Ձեզ թե ոչ, բայց այսպես եմ ես մտածում:
            P.S. – ՈՒզու՞մ եք ասեմ նաև, ինչ կանեի, եթե ես լինեի նախագահը…
            Ես որոշ ժամանակով դիկտատուրա կսահմանեի, բայց ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԴԻԿՏԱՏՈՒՐԱ’ : Ազնիվ ապրող մարդկանց համար այդ սիստեմը բաձարձակ վտանգ չի ներկայացնում, մի բան էլ պաշտպանում է: Իսկ այ “աշխարհի շալակը ելնել” սիրող մեր շատ հայրենակիցների վրա վերևից կախված ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՈՒՐԸ շատ էֆեկտիվ սթափեցնող և ախորժակը զսպող միջոց կհանդիսանար…. այսինքն` այդպիսի մի հայկական Պինոչե’տ

  2. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հրանտ Պապիկյան (1) – Մարդիկ, իրենց առողջության հաշվին,գնում են պայքարի,իսկ դու ցինիկ կոմենտներ ես գրում: Քո էս անհամ, ցինիկ կոմենտներով ԻՆՉԻ՞ ես ուզում հասնել:

    • Հրանտ Պապիկյան says:

      Վարազ Սյունի – չգիտեմ Ամստերդամը Ձեր գտնվելու վայրն է, թե Ձեր նախասիրություններն եք շեշտել դրանով, բայց երկու դեպքում էլ Դուք կարելի է ասել` “ՍՏԵՂ ՉԵՔ..” և կարծում եմ, ամենամեծ ցինիկությունը հեռվից “կայֆեր բռնելն” է: Այդքան ուզում եք` դեպորտ արեք Ձեզ, եկեք Ձեր բերանը կարեք կամ ինքնահրկիզվեք… դա գոնե ավելի ազնիվ կլինի: Թե չե հեռվից մի հարց է մնում տալ` “Почем опиум для народа?”))))
      P.S. մնացած դիրքորոշումներս գրել եմ վերևում, եթե հետաքրքիր է…

  3. Arminius says:

    Բերանը կարած հացադուլ անում են բերդում։ Դա ապացույց է, որ հացադուլավորը եթե ցանկանա էլ, չի կարող բերանից սնվել և անգամ ջուր խմել։ Այդ տղան օրինակ է ցույց տալիս Ռաֆֆիին, թե իսկական հացադուլը որն է։ Սակայն Ռաֆֆին հաստատ նրա օրինակին չի դիմի, քանի որ բերանը կարելուց հետո չի կարող ասուլիսներ հրավիրել և ելույթներ ունենալ, եթե իհարկե նա չի կարող բացատրվել լրագրողների հետ առանց խոսելու՝ խուլ ու համրերի նշաններով։ Պարզապես այդ պարագայում հացադուլը շուտ կավարտվի, որովհետև մարդը առանց սննդի և ջրի չի կարող երկու օրից ավել դիմանալ։ Չնայած դրան, եթե կեղծ հացադուլ անողը բերանն էլ կարած լինի, նա կարող է հեղուկ սնունդ ընդունել քթանցքների միջոցով։

  4. Anahit says:

    Arminius ;այսքան մակերեսային ու ցինիկ վերլուծության ինչու եք դիմում?Ամենավտանգավորը անտարբերությունն է,բայց ցինիզմն էլ մի բան չի:Կարծես գեստապոյում դասընթացներ անցած լինես:

    • Arminius says:

      Անահիտ, ինչպես կբացատրեք՝ սկսեցիք ինձ հետ խոսել Դուքով, իսկ ավարտեցիք դույով։ Այնպես որ պետք չէ խոսել ցինիզմի կամ քաղաքավարության մասին… Իսկ հացադուլի և դրա հետևանքների մասին պարտադիր չէ սովորել գեստապոյում։ Մեր «Ազատության» հրապարակում արդեն դասադուլավորների դպրոց է բացվել…

  5. Anahit says:

    Սկսեցի այնպես,ինչպես որ սովորել եմ,ավարտեցի,ինչպես «ընտրյալ» նախագահն է սովորեցնում:
    Դասադուլն ու գեստապոն…..մի քիչ շատ չի տարբերությունը?

    • Arminius says:

      Հատուկ Անահիտի համար տեղեկատվություն՝ Ազատության հրապարակում բացվել է ոչ միայն դասադուլի, այլ նաև հացադուլի դպրոցը և այդ պատճառով այդ առարկաներով վերացել է անհրաժեշտությունը՝ գեստապոյում ստանալ դասեր։ Հնարավորություն կա տեղում ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն ձգտողների համար։ Մարդկանց զոմբիացնելու, սեփական երկիրն այրելու ամերիկյան հնարքները փառահեղ արդյունքներ են տվել Թունիսում, Լիբիայում, Եգիպտոսում, Սիրիայում, իսկ մինչ այդ՝ Ուկրաինայում, Ղրղստանում և Վրաստանում։ Եվ ամենուրեք այդ ամենն իրականացվել է «ժողովրդի» անունից և մասամբ նաև ժողովրդի ձեռքերով։ Հույսով եմ, որ մենք գոնե կիրգիզներից պետք է տարբերվենք, իսկ խափված Անահիտներն ու Համլետները մի քայլ ավելի շուտ հասկանան, որ իրենց օգտագործում են «ոմանք»՝ իրենց սեփական շահերից բխող իղձերն իրականացնելու համար…

      • Հրանտ Պապիկյան says:

        Ապրես`Arminius, հաճելի է գիտակցել, որ խելամիտ մարդիկ շատ կան այս երկրում: Ես էլ կարողացածիս չափով փորձեցի մի երկու մոլորյալի դարձի բերել վերևի քոմենտներում: Ամենուր էլ դա անում եմ` ՄԵՐՈՆՔ են, ուրիշ չեն:

      • Արթուր says:

        Ես էս կյանքին համաձայն չեմ ու թույլ չեմ տա որ Սերժերի ու Սաշիկների թուլեքը էսօր լափեն, բայց իմ երեխեքն ու թոռները մեծ հարկեր վճարեն, որ դրանց լափածները հետ վերադարձնեն…..
        Ես գերադասում եմ ստեղից գնալը, եթե մոտակա օրերս ստեղ բան չփոխվի: Իսկ ով պաշտպանում ա հիմիկվա կառավարությանը ու իբր ձեռ ա առնում պայքարողներին, դրանով համաձայնություն ա տալի, որ իր երեխեքը ճռռան սրանց կերածը փակելու համար:
        Պայքարողներին մի կպեք իզուր, մնացածը ձեր գործն ա` ուզում եք ձեր կնանիքին էլ “նվեր” տվեք իրանց……..

        • Հրանտ Պապիկյան says:

          Որ երեկ գնայիր, այսօր արդեն երկու օր առանց քո նմանի կլինեինք: Խորհուրդ եմ տալիս Հոլանդիա ճողոպրեք, կարծում եմ այնտեղ քեզ և կնոջդ գրկաբաց կնդունեն …

          մոդերատորին` եթե իր արտահայտությունը կանաց մասին թողել եք մնա, ուրեմը սա էլ թողեք:

  6. Արմեն says:

    Սոչիից եկավ, որ բերանը կարի, որ Ռաֆին սատարի: Այսինքն ինքն էլ է գտնում, որ Ռաֆին

    80% է հավաքել: Ափսոս, ես գտնում եմ, որ Ռաֆին 800% է հավաքել, այն էլ ամենաքիչը:

    Հիմարների հավաքածու, անգամ այստեղ չի եղել, չի մասնակցել, չի տեսել բայց բերանը կարում է:

    Հետաքրքիր է ինչու է բերանը կարում կամ այլ տեղեր չունի, որ դրանք էլ կարի:

    Պարոն Ամստերդամցիներ ձայներտ կտրեք, դուք ունեք իրավունք մտածելու, բայց գրելու ոչ, դուք

    չեք մասնակցել, դուք չգիտեք, դուք ենթադրում եք: Առանց այդ էլ այստեղ բավականին կան ձեր

    տեսակից, որ օդից փաստեր են վերցնում, կամ ավելի ճիշտ օպերայի շրջակայքի օդից:

    Անգիտակից մասսա ունենք աշխարհը չունի, օդից փաստեր ու արդյունքում միմյանց

    վիրավորանքներ ու շիկացած մթնոլորտ: Փաստեր չկան, չունեք, որովհետեվ չեն եղել այդքան

    խախտումներ: Գիտակցեք վեջապես: Փաստեր են պետք, հակառակ դեպում ձեր

    տրամաբանությունը զրո է, դուք այդ դեպքում առաջնորդվում եք ձեր ցանկությամբ եվ ոչ թե

    օրենքով: հետեվաբար դուք բռնակալ եք: Հասկացա՞ք

    • Աննա Վանաձորից says:

      Ժողովրդից թալանած փողերի 0,00000000001%-ը իրեն բաժանելը երևի մտածում եք ողորմություն էր, թե դա էլ եք ստելու անամոթաբար։ Գիտենք, որ մարդկանցից չեք ամաչում, Աստծուց էլ չեք վախենում, ձեզ էլ ի՞նչ ասենք։ Աստծո դատաստանը տեսնեք։

    • Արթուր says:

      Այ անտեղյակ: Ում ա պետք որ դու ստեղ ես եղել ու բանից անտեղյակ ես: Անգամ դրսերում քեզնից լավ են տեղեկացված, թե ինչեր ա կատարվել: Ուզում ես մի քիչ էդ վախից կկոցած աչքերդ բաց, որ շատ բան տեսնես……….

  7. Anahit says:

    Ամենաշատը երկու օր կպահանջվի,որ բացվեն բոլոր պարկերն ու վերահաշվարկվեն:Մեկ էլ սովորական տղամարդկություն է պետք,որ համաձայնվեն փակցնել ընտրողների ցուցակները Ինչ է,պետական գաղտնիք է ?:Ամեն ինչ իր տեղը կընկնի,մարդիկ էլ կհանգստանան:
    Ինչու են կառչել,դիմադրում?
    Թե չէ լեզվի վարժություններով ,իրար հերթ չտալով ուր են տանում ժողովրդին,չհոգնեցին,ինչ է?

    • Արթուր says:

      Անահիտ ջան, սրանք նստած ուտում են ու աչքիս եթե հոգնեն , ապա մենակ ծամելուց: Էս մե’նք պիտի հոգնենք, մե’նք պիտի զզվենք վերջապես ու ազգովի պայքարենք սրանց դեմ, այլ ոչ թե մի քանիսի նման մտածենք “էսօր մեզ լավ ա, ինչիս ա պետք խառնվեմ”……… Մենք հայերով մոտավորապես 100 տարին մեկ ենք ազգովի ըմբոստանում….. Վերջինը ութսունականների վերջերը եղավ ցավոք…….. Բայց եկեք էս անգամ խախտենք էդ ստաբիլությունն ու բոլորով հավաքվենք էս անկուշտների դեմ պայքարի համար………
      Ես վերևը գրել եմ հարմարվողներն ինչ անեն …….

      • Հրանտ Պապիկյան says:

        Ես էլ եմ գրել, ապերի’կ: Մենակ չհասկացա` ինձ ասում ես – “ստեղից գնում” եմ, իսկ էս կնոջը հանում ես փողոց` պայքարելու?: Ու մի բան էլ` որ ասում ես պիտի հոգնենք, զզվեք, և այլն… էդ քեզ պետք չի’: Դու լավ էլ “հոգնած” ես: Եթե այնուամենայնիվ թռնում ես “ստեղից”, ապա ափսոս…` հաճույքով քեզ մի հատ.. “բարև” կանեի

  8. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Հրանտ Պապիկյան – Երբ վերջանում են արգումենտները,սկսվում են (թեմայից դուրս)պիտակավորումները: Ես իմ կյանքում մի ԼԱՎ բան եմ սովորել. երբեք չթողնել,որ դիմացինն ինձ փորձի դարձնել ԻՐ նեգատիվ էներգիաների աղբարկղը: Ուստի, ԲԱՐԵՎ Հրանտ Պապիկյան. քո հոգին հատկապես բ-ԱՐԵՎԻ շատ կարիք ունի:

    Իսկ մնացածներին հետևյալը. Հայաստանում սկսված համազգային-ազատագրական շարժումը/պայքարը ԱՐԴԵՆ ՓԱՍՏ է: Այս շարժումը ՄԻԱՅՆ հաղթանակի կարող է տանել, բայց պիտի լինել համբերատար:

    • Հրանտ Պապիկյան says:

      Էս էլի հոլանդականի տակ ես ախպերսսսս?))) Մի հատ նայի գոնե այս ողջ բանավեճի մեջ ով է արգումենտներ բերել, իսկ ով մենակ բլթոցներ…: Ում որ հարկ եմ համարել, նրան արգումենտներ եմ բերել: Կարդա, կարող է մի բան էլ դու ըմ-բռնես ))): Իսկ քո գրածը ով էլ կարդա, կտեսնի որ իմ պատասխանը քեզ` արգումենտավորման կարիք չուներ: Երկրորդ` ոչ ոք չի կարող դիմացինին “փորձել դարձնել աղբարկղ”…. , եթե տեղից չլինի’, և երրորդ`
      հա’, ես Հրանտ Պապիկյա’նն եմ: Հայաստանում էլ, Արցախում էլ, դուրսն էլ… ինձ շատ-շատերն են ճանաչում: Սոցցանցերում էլ եմ իմ անուն ազգանունով, դեմքս էլ անկապ նկարներով չեմ թաքցնում: Հինգ րոպեում ինձ կգտնես ապեր ջան… մտի, կզրուցենք:
      Իսկ այ ինչ ա նշանակում Վարազ Սյունի… հլա մի հատ էլ` Ամստերդամ… ես չգիտեմ: Դա հավանաբար Ձեր գրական կեղծանունն է? Ասենք ինպես Էռնեստո Փարպեցի? բայց հարգելիս` ինչու?

      P.S.- Но всё таки “псевдоним” у Вас прикольный! В переводе на русский, это что то типа – “Кабан Сюникский-Амстердамский” да? Никогда не слышал о таком деятеле. Вы наверно не так знамениты как скажем Петух Гамбургский, Ёшкин Кот, Сидорова Коза, Бляха Муха, и.т.д. Их то все знают. Но ничего, у Вас всё ещё впереди!

      • Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

        Երբ վերջանում են արգումենտները,սկսվում են (թեմայից դուրս) պիտակավորումները: Ես իմ կյանքում մի ԼԱՎ բան եմ սովորել. երբեք չթողնել,որ դիմացինն ինձ փորձի դարձնել ԻՐ նեգատիվ էներգիաների աղբարկղը: Ուստի, ԲԱՐԵՎ Հրանտ Պապիկյան:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031