Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ծավի բնակիչներ. «Ինչո՞ւ կռված, հողը պաշտպանած մարդը չպիտի գնահատվի էսօր»

Մարտ 21,2013 23:16

tsav gyugh

 

«Հիմնական աշխատատեղ չկա Ծավ գյուղում, իսկ այսօր հողագործությունն ու անասնապահությունն այն եկամտաբերությունը չունեն, որ գյուղացին զբաղվի ու եկամուտ ստանա: Վառելիքը թանկ է, սերմնացուն թանկ է, աշխատանքները ծանր են, ձեռքի աշխատանք է հիմնականում, մեծանիզմները հին են` Խորհրդային տնտեսությունից ժառանգություն մնացած մոտ 40-50 տարվա:  Հացահատիկի վարելահողեր չկան գյուղում, բանաջարաբոստանային կուլտուրաներ են` կարտոֆիլ եւ այլն, իսկ այսօր դրանք էն գինը չունեն, որ գյուղացիները կարողանան նորմալ եկամուտ ստաանան», – Կապանի տարածաշրջանի սահմանամերձ Ծավ գյուղի ներկայիս իրավիճակն ամփոփ ներկայացրեց համայնքի ղեկավար Սեյրան Զաքարյանը եւ տեղեկացրեց, որ գյուղում առկա հենց այս դժվարություններով է պայմանավորված վերջին տարիների արտագաղթը:

Համայնքի բյուջեն սուղ է, եւ եղած գումարով հնարավոր չի լինում ո’չ գյուղտեխնիկա գնել, ո’չ էլ  սոցիալական որեւէ խնդիր լուծել գյուղում: Գյուղապետի խոսքով` համայնքի բյուջեով հազիվ հնարավոր է լինում աշխատակազմի եւ պահպանման մի շարք այլ  ծախսերը հոգալ, ինչպես նաեւ 11 երեխա ունեցող մանկապարտեզի գոյությունը պահպանել, որին սննդի հարցով նաեւ բարեգործներն են աջակցում:

Համայնքի 2013թ.-ի բյուջեն կազմում է 7 մլն 600 հազար դրամ: Ծավ եւ Շիշկերտ գյուղերն ընդգրկող այս համայնքում 460 բնակիչ կա, որից միայն 370-ն ունեն հիմնական հաշվառում: Ծավի գյուղամեջում հավաքված բնակիչները շտապում էին բարձաձայնել իրենց խնդիրների, հոգսերի մասին եւ ցավով նշում, որ Արցախյան գոյամարտին անմիջական մասնակցություն ունեցած գյուղն այսօր անուշադրության է մատնված կառավարության կողմից:  «Ծնված ենք էս գյուղում, էս հողում ապրում ենք, մեր հողերը մենք ենք պաշտպանել, էստեղ մեկը չկա, որ կռված չլինի թուրքի դեմ, բայց  էսօրվա դրույթամբ ո’չ կարողանում ենք անտառում ապրանք պահենք, ո’չ այգու ստեղծածը ծախենք: Փախնողներն են գնահատվել, բարձր պաշտոնի հասել, մենք չենք փախչել, մնացել ենք մեր գյուղում, բայց չենք գնահատվել…: էսօր իմ տղան պիտի «վայեննի» թոշակ ստանա, բայց ինձանից գումար են ուզում, ես որտեղի՞ց տամ, 18 հազար թոշակ եմ ստանում ընդամենը: 18 հազարով հնարավո՞ր է  ապրել: Մենք էլ ենք վիրավորվում, մենք էլ ենք հուզվում, ինչո՞ւ կռված, հողը պաշտպանած մարդը չպիտի գնահատվի էսօր», – դժգոհեցին հեռավոր գյուղի բնակիչները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031