Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանցիները ժամանում են Երեւան (տեսանյութ)

Մարտ 21,2013 22:28

Իրանցի բժիշկ Վահիդ Սաթարին իր ընտանիքի հետ արդեն 8 տարի է Նովրուզը նշում է Հայաստանում:

«Մոտավորապես 10 օր Հայաստանում նշում ենք Նովրուզը : Ես շատ եմ հավանում Հայաստանը: հատկապես Երևանը շատ գեղեցիկ և ռիթմիկ քաղաք է», -ասաց Վահիդը:

Նա հայ և իրանական մշակույթների միջեւ ընդհանրություններ է տեսնում;

«Ես ինձ այստեղ շատ հարմարավետ եմ զգում: Շատ լավ հարաբերությունների մեջ եմ հայ բժիշկների հետ»,- ավելացրեց իրանցի բժիշկը:

Իրենց ազգային տոնը՝ Նովրուզը, Հայաստանում են գերադասում նշել բազմաթիվ իրանցիներ: Հայաստանյան տուրիստական գործակալություններից մեկը միայն երեկ արդեն 7 ավտոբուսներով Երևան է տեղափոխել մոտ 350 իրանցու։

Մեզ հանդիպած այդ ավտոբուսներից մեկի ուղևորների մեծ մասը առաջին անգամ էին Հայաստանում:

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահե says:

    Նովրուզը մահեմդական տոն չէ, զրադաշտից է մնացել, գուցե ավելի հին է: Մահեմդականությունն ամեն ինչ արեց որ պարսիկներն ու քրդերը հրաժարվեն նովրուզից, բայց ինչպես տեսնում եք անարդյունք:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031