«Քաջարան քաղաքում սոցիալական բոլոր խնդիրները լուծված են»,-ասում է քաջարանցի պատգամավոր Վահե Հակոբյանը, այնտեղի կոմբինատում, ըստ նրա, միջին աշխատավարձը 400 հազար դրամ է։ Չնայած դրան Սերժ Սարգսյանին այստեղ դեմ է քվեարկել բնակչության 45 տոկոսը։
Ինչո՞ւ… Ըստ Վահե Հակոբյանի՝ այդ կփորձեն հասկանալ ժողովրդի հետ շփումների արդյունքում, միգուցե տեղացիների դժգոհության պատճառներից մեկն այն է, որ միջին աշխատավարձը 500 հազար դրամ չէ. «Էսօր կարող ա նույն քաջարանցուն չբավարարի, որ ինքը տարին մի անգամ պետք է արտասահմանում հանգստանա»։
Ինչպե՞ս է ստացվել, որ ամբողջ երկրում Սերժ Սարգսյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան Քաջարան քաղաքում, որտեղ մարդիկ, ըստ պատգամավորի, ապրում են բարեկեցիկ եւ մտածում են տարվա ընթացքում երկու անգամ արտասահմանում հանգստանալու մասին։
Վահե Հակոբյանը պնդում է՝ քաջարանցիք ավելին են ուզում. «Ցանկալի էր, որ իսկապես 45 տոկոսը քիչ լիներ, բայց հիմա եթե էդ 45 տոկոսը փաստ ա, ունենք, այն, ինչ ունենք, պետք չի դրանից վախենալ կամ գրգռվել»։
Կարդացեք նաև
Պատգամավորը տեղեկացնում է, որ իր հարազատ քաղաքի հանրապետականները չարացած չեն այդ ցուցանիշից, բայց անակնկալի են եկել՝ Ղարաբաղի խնդիր կա, Սյունիքի անվտանգության հարց կա։
Ինքը Սյունիքում ընտանեկան բիզնես ունի եւ չէր ուզենա, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իշխանության գար։
Մանրամասները կարդացեք այստեղ:
Չգիտեմ` 400 հազարի մասին խոսողները գիտեն, թե միջին աշխատավարձն ինչ բան է: Գոնե էն հին անեկդոտը հիշեն/ինձ թույլ չեմ տալիս գրել այն/: Պարզ օրինակ, մի հոգի ստանում է 1 մլն դրամ, մյուսը` 100դրամ: Միջին աշխատավարձը կկազմի 1 մլն 100-ը բաժանած 2-ի: Կստացվի 500հազար 50: Միլիոն ստացողը գոհ է, 100 ստացողը` ոչ: Պարզ, տարրական դասարանի թվաբ: Էդ նույն տրամադրությամբ էլ գնում են ընտրության: Այստեղ անհասկանալի ինչ կա?: