Տեխաս նահանգի Ամարիլոյի դաշնային դատարանը չորեքշաբթի օրը երեք հայի դեմ մեղադրանք է ներկայացրել՝ պնդելով, որ նրանք մսամթերք են գողացել «Tyson Fresh Meats» մսամթերք մատակարարող ընկերությունից: Գրում է «Ամարիլո գլոբ նյուզ» պարբերականը:
55-ամյա Ռուբեն Աշիկյանը, 31-ամյա Լևոն Աշիկյանը, 51-ամյա Գրիգոր Դարմաջյանը և Լյուսի Մելը մեղադրվում են չորս կետերով՝ խարդախության, միջպետական բեռնափոխադրումները գողանալու դավադրություն կազմակերպելու, միջպետական բեռնափոխադրումները գողանալու և գողացված ապրանքը փոխադրելու համար:
2011թ. Հետախուզության դաշնային բյուրոն բեռնատարներից մեծամասշտաբ գողությունների հետ կապված հետաքննություն էր սկսել Տեխասում, այն բանից հետո, երբ, օգտագործելով բեռնափոխադրման ընկերությունից գողացված տեղեկատվությունը, գողացել էին 82 հազար դոլարի մսամթերք:
Հետաքննության ժամանակ ՀԴԲ հայտնաբերել էր, որ 2011թ. ապրիլից փետրվար ընկած ժամանակահատվածում նման գողության դեպք է եղել 24 բեռնատարներից: ՀԴԲ-ն գողացված ապրանքը գնահատել է 720 հազարից 4 միլիոն դոլար:
Կարդացեք նաև
Փետրվարի 15-ին ՀԴԲ-ի աշխատակիցները հսկողության տակ էին առել «Tyson» -ի գործարանը և ձերբակալել էին Ռուբեն Աշիկյանին, Լևոն Աշիկյանին և Գրիգոր Դարամաջյանին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ