Երբ Գոռ Սուջյանը երիտասարդ էր, երգիչ դառնալու մտադրություն չուներ: Նա որոշել էր տնտեսագետ դառնալ, հետո փոխեց իր միտքն ու որոշեց ծրագրավորող դառնալ, իսկ այդ ամենից հետո, ինչպես Գոռն է ասում, ամեն ինչ խառնվեց իրար ու որոշեց երգիչ դառնալ: Հաղորդում է «Ի Էս Սի թըդեյ» հեռարձակողը՝ անդրադառնալով «Դորիանս» խմբին, որն այս տարի «Եվրատեսիլ»-ում ներկայացնելու է Հայաստանը:
Կարծես, թե այս ցնցումները Գոռի օգտին են եղել, որովհետև շատ կարճ ժամանակահատվածում երիտասարդը, որը ոչ մի երաժշտական կրթություն չուներ, հիանալի արդյունքների հասավ երաժշտական ասպարեզում:
Իհարկե, այս ամենը միայն Գոռի շնորհիվ չէր, այլ նաև իր ընկերների՝ Էդգար Սահակյանի, Գագասի, Արման Փահլևանյանի և Արման Ջալալյանի օգնությամբ: Կամ մեկ խոսքով՝ «Դորիանս» խմբի շնորհիվ:
Գոռը որոշեց դառնալ երգիչ, երբ առաջին անգամ լսեց Լեդ Զեփլին խմբի «Stairway to Heaven» երգը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ