Լրահոս
Օրվա լրահոսը

Բրոնզե մեդալին ընդամենը մեկ քայլ չբավականացրեց

Մարտ 21,2013 21:18

  Վրաստանի մայրաքաղաքում ընթացող ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունն այսօր ավարտվում է:

Հայաստանի ներկայացուցիչ, 74 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը հաջող սկսելով պայքարը՝ միմյանց հետեւից պարտության մատնեց հույն Ապոստոլոս Տասկուդիսին, մոլդովացի Ալեքսանդրու Բուրկային եւ միայն կիսաեզրափակչում զիջեց Անվար Գեդուեւին (Ռուսաստան): Դրանից հետո հայ ըմբիշը բրոնզե մեդալ նվաճելու իրական հնարավորություն ուներ: Դրա համար նա սփոփիչ գոտեմարտում պետք է հաղթեր բուլղարացի Լեոնիդ Բազանին: Սակայն դա նրան չհաջողվեց եւ Գրիգորը անմասն մնաց բրոնզե մեդալից:
  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031