Լրահոս
Օրվա լրահոսը

Հետախուզվում է «Սահմանապահ Տավուշ» բարեգործական կազմակերպության տնօրենը

Մարտ 21,2013 21:13

Նրան  դատի են տվել  3 հազար դոլար պարտքի համար

 

Դիլիջան քաղաքի բնակիչ Արմեն Խառատյանը դիմել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան` «Սահմանապահ Տավուշ» հասարակական բարեգործական կազմակերպության տնօրեն  Սոս Եղիշի Սահակյանից եւ նրա եղբայր Սահակ Եղիշի Սահակյանից համապարտության կարգով 3000 ԱՄՆ դոլարին համարժեք 1218 870 դրամ  պարտքի եւ 2011թ. սեպտեմբերի 30-ից մինչեւ հայցադիմումը ներկայացնելու օրը՝ 2013թ. հունվարի 31-ը հաշվարկված 195019 դրամ տոկոսների գումարների բռնագրավման պահանջով:

Հայցադիմումի մեջ  որպես  Սոս Սահակյանի բնակության վայր է նշվել Տավուշի մարզի Ոսկեվան գյուղը, սակայն այդ հասցեով ուղարկված դատական ծանուցման փոստային ծրարները ետ են վերադարձվել՝ ծրարների վրա գրված «տեղափոխված է» մակագրությամբ: Ոսկեվանի գյուղապետարանից   դատարանի հարցմանը պատասխանել են, որ Սոս  Սահակյանը բացակայում է  համայնքից, գյուղապետարանում չգիտեն նրա գտնվելու վայրը: Նկատի ունենալով, որ Ս. Սահակյանի գտնվելու վայրի անհայտ լինելն անհնար  է դարձնում  այդ քաղաքացիական գործի քննությունը, հայցվորի ներկայացուցիչ Արմենակ Մանթաշյանը միջնորդել է  Սոս Սահակյանի նկատմամբ հայտարարել հետախուզում:

Դատական նիստի վայրի եւ ժամանակի մասին պատշաճ ծանուցված Սահակ Սահակյանը չի ներկայացել գործի քննությանը: Մարտի 12-ին  Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի  դատավոր Աշոտ Խաչիկյանը որոշել է  Սոս Սահակյանի նկատմամբ հայտարարել հետախուզում: Հավելենք, որ Սոս Սահակյանը հաշմանդամ է: 1990-ական թվականների սկզբին պաշտպանական դիրքում ծառայակից ընկերներից մեկը ինքնաձիգի հետ անզույշ վարվելու հետեւանքով  ծանր վիրավորել է Սոս Սահակյանին,  նոյեմբերյանցի բժիշկներին մեծ դժվարությամբ  է հաջողվել փրկել նրա կյանքը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031