Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյումրեցի տատիկը կոտրված ձեռքով ստորագրում էր հօգուտ Րաֆֆու

Մարտ 21,2013 20:59

Այսօր Գյումրու թատերական հրապարակում անհամաձայնություն է եղել «Ժառանգության» համակիրների և տեղի ոստիկանների միջեւ:

Մի քանի օր է` Գյումրու «Ժառանգության»  գրասենյակում ստորագրահավաք է սկսվել` ի պաշտպանություն Րաֆֆի Հովհաննիսյանի: Այսօր  բացօթյա ստորագրահավաք էր կազմակերպվել նաև   Գյումրու թատերական  հրապարակում, որը սակայն փորձել էին արգելել տեղի ոստիկանները:

Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգության»  համակիր Համլետ Գրիգորյանը պատմեց հետևյալը. « Մենք հենց սեղանը տեղադրեցինք,  մոտ 15 րոպե տարբերությամբ եկան ոստիկանները, պահանջում էին  սեղանը հանել: Մենք հարցրեցինք` ո՞ր օրենքի համաձայն, պատասխանեցին` թույլտվություն չունեք :Մենք էլ շատ պարզ, մարդկային ու քաղաքակիրթ ձևով բացատրեցինք, որ  սա քաղաքացիական նախաձեռնություն է, դրա համար ոչ մի տեղից ոչ մի թուղթ պետք չէ, ես չեմ եկել մանրածախ առևտրով զբաղվելու, որ չի թույլատրվում սեղան դնել: Սեղանը դրված է, ստորագրահավաք է, ոչ մի բանի չենք խանգարում, շատ շնորհակալություն , որ դուք` ոստիկաններ  մեր կողքին ենք: Մեր մեջ կոնֆլիկտներ չեղան, եկան հեռուստաընկերությունների ներկայացուցիչները: Հետո նորից նույն պահանջով մոտեցան ավելի բարձր ոստիկաններ` երկու մայորներ: Այդ պահին եկավ «Ասպարեզ»  ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, մայորները  հեռացան: Հիմա ամեն ինչ նորմալ է: Մեր ոստիկաններն են, մեր անվտանգությունն են պաշտպանում, մենք նրանցից ոչ մի բողոք չունենք, երևի կատարում են վերևի հրամանները»:

Նշենք, որ  ոստիկաններն այդ ամբողջ ընթացքում խմբով շրջագայում էին Թատերական հրապակաում, նրանց երկուսը դուբինակներով էին : Իսկ Թատերական հրապարակում ասեղ գցելու տեղ չկար,  գյումրեցիներից ոչ մեկը անտարբեր չէր անցնում սեղանի կողքից. հարցնելով, թե ինչ միջոցառում է ու Րաֆֆի Հովհաննիսյանի անունը լսելով , գալիս ու անմիջապես  ստորագրում էին: Բնակիչների մի մասն էլ,  բնականաբար, տեղյակ լինելով էր գալիս: Մեր այցի ժամանակ եկավ մի տատիկ`ձեռքը կոտրված, նա չէր կարողանում շարժել ձեռքը, սակայն մի կերպ ստորագրեց  Րաֆֆու նախագահ դառնալու համար:

Ժամը 15.00-ի դրությամբ արդեն 3 հազար մարդ ստորագրել էր: Կանգնածներից մեկը, տեսնելով մարդկանց հոսքը, նկատեց. « Հալալ  լինի էսպիսի իշխանություններին, որ  իրենց անտարբերությամբ ու անգործությամբ Շիրակի մարզը դարձրեցին ծայրահեղ ընդդիմադիր, ո՞վ էր տեսել, որ առանձնապես հանրահավաքներ չսիրող գյումրեցին տնից դուրս գա` իր քվեն պահանջելու» : Հավաքվածները  միմյանց  հերթ չէին տալիս մեզ հարցազրույց տալու ու իրենց բողոքը ներկայացնելու: Նրանց բողոքներին կանդրադառնանք քիչ ավելի ուշ:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Լավ կլինի,որ նույն ստորագրահավաքը նաև առցանց/ինտերնետով լինի, որ նաև դրսի/Սփյուռքի Հայերը մասնակցնեն:Կարելի է ստեղծել,օրինակ, barev.com:

    ՀԳ.Սա միայն Գյումրեցու խնդիր չէ. Հայաստանում (և Սփյուռքում) համազգային շարժում է սկսված:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031