Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտ Եսայանը Տիգրան Ուրիխանյանին հիշեցնում է նրա «ոչ հեռավոր մանկությունը»

Մարտ 21,2013 20:36

 «Որոշ քաղաքական ուժերի ջահելների հորդորում եմ, որ իրենք իրենց կարողանան տեղավորել քաղաքական էթիկայի եւ համամարդկայնորեն ընդունված քաղաքավարության կանոնների շրջանակում եւ չփորձեն պատվիրված եւ չարացած գնահատականներ հնչեցնել ՀՀ վարչապետի հասցեին: Չէր խանգարի նաեւ, որ ոմանք նման պահերին վերհիշեն իրենց ոչ հեռավոր մանկությունը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը` անդրադառնալով վերջին օրերին ԲՀԿ-ի նոր թափ ստացած արշավին` ուղղված վարչապետ Տիգրան Սարգսյանի դեմ: 

Հիշեցնենք, որ խորհրդարանական ընթացիկ քառօրյայի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավորները ե’ւ հայտարարություններով, ե’ւ իրենց հարցերով կրկին թիրախ ընտրեցին վարչապետին: Դրան հետեւեցին վարչապետի մամուլի խոսնակի եւ օգնականների հակադարձումները, ի պատասխան որոնց, այսօր ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը վարչապետին առաջարկել էր «անհապաղ մտնել ոստիկանության մոտակա բաժանմունք և ժողովրդի հանդեպ կատարածի վերաբերյալ ինքնախոստովանական ցուցմունք գրել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (10)

Պատասխանել

  1. mika says:

    Ահավասիկ ոչ հեռավոր անցյալում ընդիմադիր կեցվածք ունեցող Ձեր կոլեգա մարգոն կատարեց հանրապետականի հերթական պատվերը և գրեց…
    Ասեմ.մարգո քո անցյալն ու ներկան էլ իրար հետ հակասության մեջ են….մտածիր, նոր գրի ու խոսի

  2. Մարգար Մախսուդյան says:

    Հետաքրքիր է իմանալ, մանկության հեռավորն է լա՞վ, թե ոչ հեռավորը: Կարծում եմ երկուսն էլ ունեն իրենց առավելություններն ու թերությունները, բայց որ ոչ հեռավորը այնուամենայնիվ մի առավելություն ունի հեռավորի նկատմամբ, այն որ ինքը հնարավորություն ունի դառնալ հեռավոր, բաց հեռավորը՝ հաստատ չի կարող դառնալ ոչ հեռավոր:

  3. Karine M. says:

    Երևի Ուրիխանյանը այս քանի օրը աշխատավարձ է ստացել, որ այդպես ոգևորվել է, կամ էլ երևի Վիագրա է խմել…

  4. mika says:

    Հատուկ մեջ բերում տիկին մարգո եսայանի համար հայ դասական կինոյից.
    Նիկալայի սալդաթ էղել եմ,տաջիկի դեմ կռվել եմ: Երկու օր մենշևիկի սալդաթ էի, հետո մենշևիկի դեմ էի կռվում: Չորս օր դաշնակցական էի, հետո էլ դաշնակի դեմ կկռվեի:
    Մտածեք, մտածեք մարգո եսայան….

  5. Armen Avagyan says:

    Հեռավոր անցյալում ընդիմադիր կեցվածք ունեցող Ձեր կոլեգա մարգոն կատարեց հանրապետականի հերթական պատվերը և գրեց…
    Ասեմ.մարգո քո անցյալն ու ներկան էլ իրար հետ հակասության մեջ են….մտածիր…

  6. Համլետ says:

    Եսայան Մարգոն շուշանպետրոսյան դառնալու լուրջ հայտեր է ներկայացնում…

  7. Anahit says:

    Այո,համոզվում եմ,ամենալավ հանրապետականը չխոսող հանրապետականն է:Ու չերգող:
    Ասպարեզից կհեռանաք լուռ ու գլխիկոր:

  8. frelionlion says:

    Ամեն անգամ այս հոդվածները կարդում,ներքուստ զայրանում եմ,ամոթից կարմրում.Այս ինչ ամոթ է ամեն բանում և ամեն տեղ թայֆաներով են ու անգրագետ տղերքով.Կույր մի լինի,բաց աչքերդ ու նայիր խորհրդարանիդ մաֆիոզներին ու այսօր նաև քաղաքապետարանի ընտրացուցակներին`ամենուր անգրագետներ ու քրեաօլգարխիկ վատ անցյալով մարդիք են.Սա ձեր ապահով Հայաստանը.Մաքրեք այդ տարրերից երկիրը,այն իմն ու մերն է,բայց ոչ ձերը.Աթոռապաշտներ ու անողնաշարավորների հավաքատեղին հիշեցնում է գյուղի մեյդան .Սովետական սիստեմով եք ընտրություն անում`ցուցակ վերինի կողմից և կեղծված ընտրություններ.Այդտեղ չապրողները ինչ գործ ունեն ընտրացուցակներում և ամենացավալին`մահացածները նաև.ահա ամենքիդ ու ձեր անցյալը.Մի բառով ասած հայ վայ դավերով դատարկաբանների կառավարություն ու ամենի գլխին`անտերված Նախագահ իր հարազատներին ամենաթուղության հասցրած.Ափսոս են մամուլի այս էջերում անըդհատ գրելձեր հակահայ գործերից.Ամեն բան իր ժամանակն ունի….անուշադրի սպիրտ մոտեցրեք ձեր քթին եղեք համեստ ու ազնիվ.Չէի գրի եթե հայ խիղճս մեռած լիներ.Մաքրեք ու մաքրվեք հանցագործներից ..թուրքը միանգամից վիզս էր կտրում,իսկ դուք ավելի վատն եք անում.Ամոթթթթթթ.Գրիր ղեկավարներիդ թալանի մասին.

  9. Aram says:

    Իհարկե Ուրիխանյանն ու Շարմազանովը արտաքինից բացի, մնացած բոլոր պարամետրերով երկվօրյակներ են, բայց երբեմնի շնորհալի ու հարգելի / նույնպես նախկին / տիկին Մ. Եսայան, մի խոսեք էլի, նստեք պառլամենտում ու կոճակ սեղմեք: Լավ, Դուք էլ չեք հասկանում, որ հանրապետականներին խոսելը հակացուցված է, կամ ծնոտ եք պոկում, կամ անհեթեթություն եք դուրս տալիս, կամ էլ հանգավորված ու գրագետ նախադասություններով / Դուք, Շուշանը, Շարմազանովը, Ս. Սարգսյանը ու էլի մի 2-3 հոգի / ուղղակի համբերություից հանում են հասարակությանը:
    Հ. Գ. Նույնիսկ Ուրիխանյանի նման կարիերիստին քննադատելը բացասաբար է անրադառնում ՀՀԿ-ի վրա:

  10. Njdeh says:

    ՀՀԿ-ԲՀԿ գզվռտոցն ու լափթափոցին ամեն անգամ տեսնելիս հիշում եմ ժողովրդական առածը “երկու շան գզվռտոցից անցորդն ա շահում”:
    ԿԱրելի է նույնիսկ գլադիատորական վերբալ մենամարտներ կազմակերպել ասենք ԲՀԿ Նաիրա vs ՀՀԿ Մարգո կամ ՀՀԿ Շուշան against “Բարև Երևան” Արթուր Իսպիրյան: Մեր հարկերի հաշվին գոնե թամաշան ապահովեք..էլի խեր ա

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031