Լարիսա Ալավերդյանը վստահեցնում է, որ ինքը չի ցանկացել, մերժել է:
Քիչ առաջ Ազատության հրապարակում Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց Լարիսա Ալավերդյանը:
Հիշեցնենք, որ այսօր Ժառանգությունը հրապարակեց ավագանու ընտրությունների իր ցուցակը, որտեղ Լարիսա Ալավերդյանի անունը չկար: Ուստի Aravot.am-ը տիկին Ալավերդյանից հետաքրքրվեց, թե ո՞րն է պատճառը: Տիկին Ալավերդյանը վստահեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանն իրեն առաջարկել է այդ ցուցակում շատ պատվավոր տեղ, ինքը չի համաձայնվել. «Ես ասեցի, որ աշխատանքային առումով ուղղակի չեմ կարող: Ես հենց նոր ասեցի Րաֆֆի Հովհաննիսյանին, որ քանի որ չեմ կարողանալու ֆիզիկապես մասնակցել, ե՛ւ աշխատանքս է խանգարում, ե՛ւ առողջականս: Ես ուղղակի կօգնեմ, որպեսզի հաղթող թիմ լինի, թիմ, որը հասարակական շահի անունից է խոսում»:
Կարդացեք նաև
Լարիսա Ալավերդյանը շատ գոհ է, որ ցուցակը գլխավորում է Արմեն Մարտիրոսյանը. «Մանավանդ, որ հիմա Արմենի անունն է տրվում, ես կարծում եմ, որ նա այն նոր տիպի քաղաքական գործիչներից է եւ նախանձելի որակների կրող: Ես պետք է միայն հիշեցնեմ, որ Մարտի 1-ին իր՝ իսկական հայ տղամարդու կեցվածքը եւս մեկ անգամ ապացուցեց, թե որն է հայ տղամարդը: Իր գրագիտությունը վերջապես չմոռանանք, որ մանկավարժական գիտությունների թեկնածու է: Ես ուրախ եմ, որ ցուցակի առաջին համարը հենց Արմենն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Ամեն անգամ մարտի մեկի մասին լսելիս անմիջապես Արմենի հերոսական կերպարն է գալիս դեմս:Անձամբ չեմ ճանաչում,հպարտ եմ,որ հայ մայրերը դեռ այսպիսի ազնիվ զավակներ են պարգեվում ազգին:Քիչ են քանակով,բայց նրանց ներկայությոնն է ,որ հույս է տալիս:Դեռ ամեն ինչ վերջացած չէ,Երկիրս կփրկվի: