Լրահոս
Օրվա լրահոսը

Արքմենիկ Նիկողոսյան. «Այսօրվա պոեզիան չի ստում»

Մարտ 21,2013 19:39

Այսօր՝  պոեզիայի համաշխարհային օրվա առիթով «Զարկերակ» մամուլի ակումբում էր հյուրընկալվել Արքեմնիկ Նիկողոսյանը, ով խոսեց արդի պոեզիայի բացթողումների և անելիքների մասին: Նա հայտնեց իր մտահոգությունն այն մասին, որ շատ մեծանուն գրողներ այսօր տեղ չեն գտնել դպրոցական դասագրքերում: «Նաև այսօր գրականությանը քիչ տեղ է հատկացվում: Կարելի է դպրոցներում և բուհերում գրականության ֆակուլտատիվ դասեր անցկացնել»: Սակայն Արքմենիկ Նիկողոսյանը նաև նշում է, որ վերջին մի քանի տարիներին գրողների ճանաչելիության մակարդակը բարձրացել է, « Այս մասին վկայում են սոցցանցերում արված գրառումները մեր մեծերի խոսքերից, կամ տողեր նրանց բանաստեղծություններից»:

Անդրադառնալով ժամանակակից գրողներին՝ նա նշեց, որ նրանց մեջ այսօր շատ տաղանդավորներ կան.« Այսօրվա պոեզիան չի ստում, եթե պոեզիայի մեջ կեղծիք լիներ, գրականության հետ կապը կխզվեր» :

Այն հարցին, թե ինչու՞ են այսօր խուսափում ժամանակակից գրողներին ներառել դասագրքերում, նա պատասխանեց, որ խնդիրն այն չէ, որ այսօր արժեքապես թույլ բանաստեղծներ ունենք և ոչ էլ այն, որ ցենզուրայի սահմաններում չեն գտնվում նրանց ստեղծագործությունները, այլ այն է, որ նորի հանդեպ վախ կա և անվստահություն: Նրա համոզմամաբ՝ հայ գրականությունը երբևէ այսքան  հասարարական-քաղաքական չի եղել, որքան այսօր:

Այսօրվա պոեզիան լի է հայհոյանքներով և կոնկրետ մարդկանց ուղղված վիրավորանքով և այն հարցին, թե՞ սա է իսկական պոեզիան,  Արքմենիկ Նիկողոսյանը պատասխանեց. «Միշտ էլ եղել են լավ ու վատ պոետներ: Պետք չէ այսօր ուշադրությունը կենտրոնացնել հայհոյանքներով լի պոեզիային: Պետք է տարբերել լկտիությունը և լկտի տարրերը, որով ստեղծվում է որոշակի գրականություն»:

Մարինե ՂԱԶԱՐՅԱՆ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սամվել Ավդալյան says:

    Արքեմնիկ Նիկողոսյանին ողջունում է Սամվել Ավդալյանը: Խնդրում եմ ուղարկել Ձեր էլ.փոստը, կա խոսելիք: Այսօրվա, դիակ հիշեցնող հայ պոեզիայի մասին: Իմ հասցեն է. [email protected]

  2. Սամվել Ա. says:

    Հայաստանը քսանմեկերորդ դարո.մ պոեզիա չո.նի:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031