«Ժառանգությունը» ավագանու ընտրություններին մասնակցում է դաշինքով: Ավագանու ցուցակն ու համապատասխան փաստաթղթերը «Ժառանգության» ներկայացուցիչ Լուսինե Պետրոսյանը բերեց հանձնաժողով, բայց հրաժարվեց խոսել լրագրողների հետ:
ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասաց, որ «Բարեւ Երեւան» դաշինքում բացի «Ժառանգությունից» ներգրավված են նաեւ «Ժողովրդավարական ուղի», «Ժողովրդավարական հայրենիք», «Շրջադարձ» կուսակցությունները: Դաշինքը գլխավորում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև